ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԼՈՌԻ ԲԵՐԴ ԱՄՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԼՈՌԻ ԲԵՐԴ ԱՄՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ


2010 թվականից պետական բյուջեի միջոցներով սկսվել է Լոռի բերդի վերկանգնման աշխատանքները: Լոռի բերդի պահպանության և ուսումնասիրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականին ստեղծվել է «Լոռու բերդ քաղաքատեղի» արգելոց-թանգարան, որը պահպանվում է հուշարձանախմբի կողմից և ապահավում է դրա նպատակային օգտագործումը: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ 2010-2013 թթ.-ին Լոռի բերդում կատարվել են պեղման, նախագծման և ամրակայման աշխատանքեր, որոնք շարունակվում են մինչ օրս:

Վերականգնման աշխատանքերի և հնագիտական պեղումների մասովէ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` կատարվել են լուրջ աշխատանքեր: ՀՀ մշակույթի նախարարությունը նախորդ և այս տարիների ընթացքում շարունակաբար իրականացնում է պատմամշակութային կոթողների վերականգնման աշխատանքեր. «Երբ ասում ենք հուշարձաններ, մարդիկ հաճախ պատկերացնում են միայն եկեղեցիներ, սակայն այդպես չէ: ՀՀ-ում պետական ցուցակներում կա 24.225 հուշարձան, որոնցից 7 հազարն են միայն եկեղեցիներ և հոգևոր կառույցներ» ,-փաստում է ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:

Լոռի բերդում հնագիտական պեղումներ իրականացնող արշավախմբի ծրագրերի ղեկավար Հակոբ Սիմոնյանը, նույնպես համամիտ է Արև Սամուելյանի հետ և փաստում, որ Հայաստանում ոչ միայն կան եկեղեցիներ,այլեւ ամրոցներ: Մեջբերելով Րաֆֆու խոսքերը`«Եթե այսքան եկեղեցիների փոխարեն մենք ամրոցներ կառուցեինք, ապա ստիպված գաղթական չէինք դառնա» նշում. «Լոռի բերդը մեր ամենահզոր ամրոցներից մեկն է: Բացառիկ իր ինժեներական, ճարտարագիտական և պատմական տեսանկյունից, Լոռի բերդը եղել է հզոր մի հենակետ, որին տիրապետողը կարողանում էր հզոր գերակայություն ունենալ տարածաշրջանում» : Լոռի բերդի նման մի հսկայական ամրոց էլ գտնվում է բերդից 20-25 կմ հեռավարության վրա, որը ըստ Հակոբ Սիմոնյանի, դեռևս ուսումնասիրված չէ և դրա մասին շատ քչերը գիտեն. «Լոռի բերդում առաջին ուսումնասիրողը եղել է Նիկողայոս Մառը, իհարկե նրանից առաջ նույնպես եղել են եվրոպացի ուսունասիրողներ, ովքեր արել են պատկերներ, լուսապատկերներ` թողնելով արձանագրություններ: Մառից հետո այստեղ ուսումնասիրություններ են կատարել հայ նշանավոր գիտնական Թորոս Թորոմանյանը: Պեղումները սկսվեցին 60-ական թվականներին և որոշ ընդմիջումներով շարունակվում են մինչև այսօր»,-տեղեկացնում է ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ արդեն պեղվել է ամրոցի ամբողջ արտաքին պարիսպը, երկու բաղնիքները, մասամբ պալատական շենքը: Հնագետի համար կարևոր է այն փաստը, որ առաջին անգամ ամրաշինության աշխատանքերի մեջ տեսել է հիդրոինժեներական մտահաղացում: Պեղումների ժամանակ արդեն հայտնաբերվել է արժեքավոր գտածո` բրոնզե թիթեղ, որի վրա կա գրություն, ինչը արդեն վերծանվել է: Բացի այդ հայտնաբարվել են 1281 թվականի արժեքավոր և բացառիկ խաչքարեր, որոնց արձանագրությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ամրոցի տերերը բացառապես հայեր են, այլ ոչ թե վրացիներ: Հայտնաբերվել է նաև որմնաքար, որի վրա պատկերված է խաչ, իսկ շուրջը պարուրված հրեշտակներ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում