ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ԳՆԱՀԱՏԻ ԵՎ ԱՐԺԵՎՈՐԻ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16 ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ԳՆԱՀԱՏԻ ԵՎ ԱՐԺԵՎՈՐԻ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Ապրիլի 18-ը Հուշարձաների և տեսարժան վայրերի օրն է, որն այս տարի նշվում է «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո: Սկսած 2004 թվականից Հայաստանը նույնպես նշում է այդ օրը ` ընդլայնելով նախատեսված միջոցառումների շրջանակները: ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների միջազգային օրվա նախօրեին լրատվամիջոցների ներկակայացուցիչների համար կազմակերպել էր շրջայց դեպի Լոռի, որտեղ նախատեսված էր այցելություն Օձունի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Քոբայր վանական համալիր և «Լոռի բերդ» անառիկ ամրոց:
Շրջայցի նպատակն էր նրանց միջոցով հասարակությանը ևս իրազեկել, թե ի՞նչ վիճակում են գտնվում պատմամշակութային հուշարձանները և ինչպե՞ս են ընթանում հուշարձանների վերականգնման աշխատանքերը: Նշված երեք հուշարձանները այժմ գտնվում են վերականգնման փուլում և մի քանի տարի անց, հանրության կներկայցվեն ամբողջովին վերականգնված: 2006 թվականից պետական միջոցներով Քոբայրի վանական համալիրում մեկնարկել է վերականգնման աշխատանքները: 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Աջակցություն տեղական հաստատություններ, տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» կրթամշակութային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով, Քոբայրավանքի վերականգնման աշխատանքերին ակտիվորեն մասնակցում են նաև իտալացի մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնավորապես անցկացվել են որմնանկարների, քարի նյութի վերականգնման, «Նախագծում ճարտարապետական վերականգնման ոլորտում» վարպետության դասընթացներ: 
Ըստ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի Քոբայրում այս տարի ամբողջությամբ կավարտվի եկեղեցու զանգակատան վերականգնման աշխատանքերը: Իսկ մնացած մասի վերականգնման աշխատանքերի ավարտի մասով էլ՝ տիկին Սամուելյանը նշեց, որ սա նոր կառույցի շինարարություն չէ, այլ կառույցի վերկանգնում, որտեղ կատարվում են լուրջ աշխատանքեր և մոտակա տարիներն դրանք կհասցվեն իրենց ավարտին: Կարևորելով կրթական ծրագիրը տիկին Սամուելյանը փաստեց, որ կարևոր խնդիրներից է երիտասարդ սերնդի վերապատրասումը և այս առումով հասարակությունը , պետությունը պետք է կարևորի կրթական ծրագրերը. «Շատ կարևոր է, որպեսզի երիտասարդ սերունդը, հասարակությունը հասկանա, գնահատի ու արժևորի մեր ժառանգությունը» ,-ընդգծեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:
Հայ և իտալացի մասնագետների կողմից սկսվել է նաև եկեղեցու բակում գտնվող բացառիկ որմնանկարների վերականգնման աշխատանքեր, որն ըստ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և Մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻ, գրեթե քայքայծված վիճակում էր: Բացի այդ, իտալացի պրոֆեսորների կողմից վերապատրաստվում են հայ մասնագետներ` որմնանկարների հետագա վերականգնման և ամրակայման համար: Քոբայր վանական համալիրի վերականգնման աշխատաքները կատարում են մեծ փորձ ունեցող ճարտարապետներ և շինարարներ: Նրանցից մեկն էլ՝ վերկանգնող ճարտարապետ Սուրեն Մելիք- Քարամյանն է, ում խոսքով առաջնահերթ վերկանգնվում են այն հատվածները, որոնք վտանգված են. «Առաջնահերթ վերականգնման կարիք ունի արևմուտքում գտնվող հացատան կիսավեր և վտանգված շինությունը, որը անձրևների ժամանակ հնարավոր է ավելի վտնագվի: Մինչ այժմ, վերկանգնվել է համալիրի Մայրամաշեն եկեղեցին: Իհարկե, կան որոշ անավարտ աշխատանքեր, այս տարի կարծում եմ կտեղադրվի նաև խաչը» ,-շեշտեց ՍՈՒՐԵՆ ՄԵԼԻՔ-ՔԱՐԱՄՅԱՆԸ: Քոբայրավանքը գտնվում է ՀՀ լոռու մարզի Քոբայր գյուղի մոտ, հանդիսանում է միջնադարյան կաևոր մշակութային կենտրոններից և գրչօջախներից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը:
Քոբայրավանքը կառուցվել է 1171 թվականին Բագրատունի հարստության Կյուրիկյան ճյուղի իշխանների կողմից: Վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից, որը շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով: Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա չորս շինությունները` մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

