«ՏԱՐՎԱ LIKE» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ
Արխիվ 12-16«ՏԱՐՎԱ LIKE» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ
Ապրիլի 28-ին «Նոր Միտք» Երիտասարդական Պորտալը պաշտոնապես կմեկնարկի նախադեպը չունեցող «Տարվա Like» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կնոմինացվեն տարվա երգիչ, երգչուհի, տարվա երաժշտական խումբ եւ այլ հետաքրքիր անվանակարգեր:
Տեղեկացնենք, որ «Տարվա Like» մրցանակաբաշխությունն իր տեսակով տարբերվում է մինչ այս իրականացված մյուս բոլոր մրցանակաբաշխություններից և ամբողջ աշխարհում կազմակերպվում է առաջին անգամ: Թե ինչ ձեւաչափում է իրականացվելու քվեարկությունը, ճշտեցինք մտահաղացման հեղինակ, մարքեթինգի և PR բաժնի պատասխանատու ԳՈՌ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ.
-Դա մի մրցանակաբաշխություն է, որի առանձնահատկությունը կայանում է քվեարկության մեջ. մենք քվեարկությունը կազմակերպելու ենք բացառապես Facebook սոցիալական ցանցում: Այս ֆորմատում աշխարհում նախկինում չի եղել որևէ այլ մրցանակաբաշխություն: Սա կլինի մեր առաջին, սակայն ոչ վերջին միջոցառումը, իսկ ծրագրային մյուս առանձնահատկությունների մասին դեռ չենք բարձրաձայնի, ամեն ինչում պետք է պահպանել գաղտնիությունը, որն էլ իր հերթին հետաքրքրություն է առաջացնում:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

