18 - 24 ապրիլ
Արխիվ 12-1618 - 24 ապրիլ
ԽՈՅ- Այս շաբաթ ականատես կլինեք մի դեպքի, որը կզարմացնի ձեզ: Այնուամենայնիվ, աշխատեք չմիջամտել, սահմանափակվեք լուռ եզրակացություններով: Ընդհանուր առմամբ, շաբաթը լի է բուռն իրադարձություններով. պատրաստ եղեք թե° հաճելի, թե° տհաճ անակնկալների: Շաբաթ և կիրակի օրերին փորձեք առանձնանալ ու հանգստանալ:
ՑՈՒԼ- Այս շաբաթ էական փոփոխություններ կլինեն թե° գործնական, թե° անձնական հարաբերություններում: Ուշադրություն դարձրեք հատկապես շաբաթվա առաջին կեսին արվող առաջարկներին: Եթե առողջական խնդիրներ ունեք, ոչ մի դեպքում ականջի հետև մի գցեք` անպայման դիմեք մասնագետների օգնությանը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Այս շաբաթ աշխատեք ճիշտ տնօրինել ձեր ժամանակը: Եթե ձեզ վերջին ժամանակներս ընկճված եք զգում, մի° խուսափեք հաճելի մարդկանց ընկերակցությունից. նրանք կօգնեն, որ ձեր թախիծն ու մռայլ մտքերը ցրվեն: Շաբաթվա երկրորդ կեսը գերլարված է. ծանրաբեռնված կլինեք հատկապես կենցաղային խնդիրներով: Հանգստյան օրերին համեմատաբար ազատ կլինեք:
ԽԵՑԳԵՏԻՆ- Այս շաբաթ ժամանակն է ի վերջո հաղթահարել ծուլությունն ու պայքարել ձեր վաղեմի նպատակին հասնելու համար: Շաբաթն այս առումով ավելի քան նպաստավոր է: Աստղերը խորհուրդ են տալիս վճռական լինել որոշումներ կայացնելիս: Հինգշաբթի օրը անակնկալ հեռախոսազանգ կունենաք, որը կհուզի ձեզ: Հանգստյան օրերն անցկացրեք տանը, զբաղվեք տնային գործերով:
ԱՌՅՈՒԾ- Այս շաբաթ հատկապես խոստումնալից է երեքշաբթին. հետաքրքիր իրադարձությունները կհաջորդեն մեկը մյուսին: Հիանալի շրջան է կյանքը վայելելու համար: Այնուամենայնիվ, հիշե°ք` կա նաև սայթաքելու վտանգը: Հանգստյան օրերին ստիպված կլինեք ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կուտակված գործերը:
ԿՈՒՅՍ- Շաբաթը նպաստավոր է նոր գործեր ձեռնարկելու համար: Գուցե շաբաթվա վերջում գերհոգնած լինեք, սակայն տեսնելով ձեր աշխատանքի արդյունքը` հոգեկան բավականություն կզգաք: Շաբաթը հիանալի է նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Սիրելի մարդու կողմից մեծ անակնկալ է սպասում ձեզ:
ԿՇԵՌՔ- Բավական լարված շաբաթ է, բայց միևնույն ժամանակ լի է հարուստ տպավորություններով: Շրջապատված կլինեք հակառակ սեռի ներկայացուցիչներով: Այնուամենայնիվ, աշխատեք գլուխը չկորցնել երկրպագուների ուշադրությունից: Մի° մոռացեք նաև ժամանակ տրամադրել ձեր ընտանիքի անդամներին:
ԿԱՐԻՃ- Այս շաբաթ կլինեք մեծ միջոցառման ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Չի բացառվում, որ արժանանաք գործարար մարդկանց ուշադրությանը և բավական եկամտաբեր աշխատանքի առաջարկ ստանաք: Այնուամենայնիվ, զգուշացեք. ձեզ նախանձում են: Իսկ ահա հանգստյան օրերին մի կողմ թողեք բոլոր գործերը© ժամանակ տրամադրեք ձեզ և ձեր առողջությանը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ իրական հնարավորություն կունենաք նոր աշխատանք գտնելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Պետք չէ վախենալ փոփոխություններից. ավելի նախաձեռնող և համարձակ եղեք: Հնարավոր են հանդիպումներ, որոնք վճռորոշ դեր կունենան ձեր հետագա կարիերայի համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ ցանկացած որոշում կայացնելիս առաջնորդվել միմիայն սեփական կարծիքով: Բազմաթիվ խորհուրդներ կլինեն, բայց դուք ականջալուր եղեք ձեր ներքին ձայնին: Այս շաբաթ չեն բացառվում կենցաղային բնույթի խնդիրները, որոնք լուծում կստանան:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին հաճելի նորություն կիմանաք: Դա կօգնի հաղթահարել հոգեկան ընկճվածությունը: Աստղերը խորհուրդ են տալիս վճռական քայլ անելուց առաջ անպայման ծանրութեթև անել: Շաբաթվա հատկապես վերջին օրերին հետևողական եղեք, թե ՙորտեղից է քամին փչում՚: Կեղծն ու իրականը իրարից տարբերելու լավագույն միջոցը ինտուիցիային հետևելն է:
ՁԿՆԵՐ- Այս շաբաթ դուք վերջապես կկարողանաք պարզել, թե ովքեր են մեղավոր ձեր անձնական անհաջողությունների համար: Այնուամենայնիվ, մի° տրվեք անցյալի հիշողություններին, ապրեք ներկայով: Այս շաբաթ ստիպված կլինեք մեծ համբերություն և զսպվածություն ցուցաբերել անարդարացի մեղադրանքներից պաշտպանվելու համար:

