ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ. «ԴԵՐԱՍԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ Է` ԿԱՐՈՂ Է ԲՌՆԿՎԵԼ, ԽԱՂԱՂՎԵԼ»

Արխիվ 12-16

ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ. «ԴԵՐԱՍԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ Է`

ԿԱՐՈՂ Է ԲՌՆԿՎԵԼ, ԽԱՂԱՂՎԵԼ»

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմ կբարձրանա Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին» գործը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ռեժիսուրայով: «Իրավունքն» այդ մասին` եւ ոչ միայն, զրուցեց դերասան ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻ հետ:

-Հովակ, ռեժիսորներին Դուք եք թելադրում խաղի կանոնները, թե նրանք...
- Ես ռեժիսորին լսող դերասան եմ... Նախ փորձում եմ հասկանալ, թե ինչ է ուզում ինձանից ստանալ: Հարցեր կան, որոնք  շոշափվում են, պատահում է` ստեղծագործական վեճ է լինում:

- Երբեւէ սկանդալով բեմը լքած կաք:
- Դերասանը երեխայի պես է` կարող է բռնկվել, խաղաղվել: Եթե դա չլինի, ուրեմն` կլինի միապաղաղ կյանք: Ում է պետք այն ընտանիքը, եթե ամուսինները չեն վիճում: Ում են պետք մանկության այն ընկերները, որոնք չեն վիճում:

- Վախենում եք չնկատված լինելու փաստից:

- Թող մեծամիտ չհնչի ասածս, բայց դերասանի մասնագիտությունն այնպիսին է, որ պահանջված լինելը միշտ էլ ցանկալի է: Կարելի է ասել, որ դա մասնագիտական հիվանդության պես մի բան է` լավ առումով ասված: Պետք չէ դրանից վախենալ:
- Դերասանի համար, հավանաբար, ցավոտ թեմա է չնկատված լինելը:
- Չնկատված լինելը, ստվերում մնալը ցավոտ է յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդու համար, անկախ նրանից` դերասան է, քարտաշ, նկարիչ...
- Զգացե՞լ եք դա սեփական մաշկի վրա:
- Զգացել եմ, շատ կարճ տեւեց կյանքիս այդ շրջանը: Հիմա այլ կերպ կնայեի: Երբ բոլորում է քառասունդ, սկսում ես եզրակացություններ անել, այլ տեսակ ես մոտենում այս կամ այն հարցերին:
- Ուզում եք ասել, որ խոհուն եք դարձել:
- Իհարկե, յուրաքանչյուր մարդու վրա էլ ազդում է տարիքը: Եթե նախկինում շուտ էի բռնկվում, հիմա`ոչ: Հասարակ բան. մարդու հետ խոսելիս` ավելի շատ խոսում էի, քան` լսում, հիմա` ճիշտ հակառակը:
- Գուցե, Ձեր «ճիշտ» սերիալային հերոսների ազդեցությո՞ւնն է:
- Ոչ մի ազդեցություն էլ չկա: Ես ընդհանրապես կերպարի ազդեցության տակ երբեւէ չեմ ընկնում մի պարզ պատճառով` ժամանակ չունեմ: Պատահում է օրվա ընթացքում նկարահանումներից հետո գալիս եմ թատրոն, ձեր իսկ ասած «ճիշտ» հերոսներից հետո խաղում եմ իրարից շատ տարբեր կատակերգական հերոսների...
- Ի դեպ, հանրությունը բավական լուրջ է ընկալում սերիալ ասվածը: Ձեզ չի՞ նյարդայնացնում այն փաստը, որ շարունակ ուշադրության կենտրոնում եք:
- Ոչ, ինչու պետք է նյարդայնացնի: Հաճելի է, երբ ճանաչում են, ժպտում են, բարեւում են... Շատ դրական եմ ընդունում այդ փաստը: Երբ խնդրում են լուսանկարվել իրենց հետ, ապա մեծ հաճույքով լուսանկարվում եմ: Հանրային մարդն իրավունք չունի լինել գոռոզամիտ:
- Ձեր թատրոնում երիտասարդ կադրերի պակաս չկա, ինչ կարծիք ունեք նրանց մասին:
- Ուրախ եմ, որ թատրոնում կա ջահելություն, շարունակություն կա: Իրենց կողքին դու էլ ես քեզ ջահել զգում: Բաներ կան, որ ասում եմ` չանեն, չկրկնեն իմ սխալները: Ես այն մարդկանցից չեմ, որոնք ասում են` միայն ես եմ լավը: Ես այն մարդկանցից չեմ, որ երազում է Ռոմեո խաղալ: Դերեր կան, որոնք ուզում եմ չխաղալ:
- Պատահել է, որ հրաժարվել եք:
- Այո: Դերը պետք է տարիքին համապատասխան լինի:
- Ինչով հետաքրքիր կլինեք հանրությանն առաջիկայում:
- Այս պահին թատրոնում փորձեր են ընթանում: Թատրոնի բեմ կբարձրանա Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին» գործը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ռեժիսուրայով: Մենք նախատեսում ենք ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնել մայիսին: Օրը դեռ հստակ որոշված չէ, ենթակա է փոփոխության:  
- Քանի որ խոսք գնաց մինիստրուհու մասին, ում կցանկանայիք իրական կյանքում տեսնել այդ պաշտոնին:
- Չգիտեմ, պետք է առաջադրվող թեկնածուներին ուսումնասիրել: Կցանկանայի այդ պաշտոնին տեսնել մարդու, ով հոգ կտանի մշակույթի մասին, կլինի կոմպետենտ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում