ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Արխիվ 12-16

ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ


ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ՙՀոմոֆաշիզմի դրսեւորումները Հայաստանի կրթական համակարգում՚ թեմայով քննարկումների մասնակիցներն էին ՙՀամահայկական ծնողական կոմիտեի՚ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ. ՙՔրիստոնյաներն ընդդեմ համարակալման՚ ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը եւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Նրանց գնահատմամբ` Արեւմուտքի կողմից հովանավորվող ՀԿ-ները, այսպես կոչված` գենդերային բաղադրիչը ցանկանում են ներդնել ուսումնական ծրագրում` կազմակերպելով ՙփակ՚ հավաքներ:

ՙԳԵՆԴԵՐ ԲԱՌԸ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆԱԾ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է
ՍԵՌԱՓՈԽՎԱԾ ՎԱՐՔ՚


ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ միաժամանակ  նշեց նաեւ, որ ապրիլի 3-ին կառավարությունը մերժել է մի ծրագիր, որով ներկայացված էր գենդերային միջոցառումների ցանկը.
- Փոխարենը, մեր առաջարկությամբ` կառավարությունն ընդունել է նմանատիպ մեկ այլ նախագիծ` կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին տարբեր ծրագրերի, միջոցառումների ու իրավական ակտերի ցանկ. օրենքը փոփոխության ընթացքում է: Եվ եթե հանկարծ կառավարությունը փորձի դպրոցական համակարգում մտցնել գենդերային գաղափարախոսություն, համահայկական բոյկոտ կհայտարարվի նման դասընթացներին: Նման բոյկոտ այսօր տեղի է ունենում եվրոպական գրեթե բոլոր երկրներում` Շվեյցարիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Ծնողները բոյկոտում են, այսպես կոչված, գենդերային գաղափարախոսության դասընթացները:
Կառավարությունը մերժել է նաեւ դպրոցական համակարգում ՙգենդեր՚ եզրույթը դասագրքերում ընդգրկելու նախաձեռնությունը: Մենք վերջերս Լեզվի պետական տեսչությունից ստացել ենք թիվ 275 փաստաթուղթը, համաձայն որի` հայերեն գենդեր բառը կարելի է կարդալ այսպես. գենդերը կենսաբանական սեռից տարբեր է եւ հանդիսանում է կենսաբանական սեռի հատկանիշների ամբողջության վերառում, որը գործում է հակառակ սեռի պայմաններում: Եթե համառոտ ասենք, ապա գենդեր բառը նշանակում է սեռափոխված վարք: Հետեւաբար պետք է լրագրողները եւ ընդհանրապես հանրությունը գենդեր բառը հայերեն օգտագործեն, որ մարդիկ հասկանան, թե ինչի մասին ենք խոսում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մեր հարցմանը գրավոր պատասխանել է, որ Հայաստանը չունի որեւէ միջազգային պարտավորություն` գենդեր եզրույթը Հայաստանում օգտագործելու համար:
Սակայն պետք է ասեմ, որ Հայաստանի գենդերային կազմակերպությունները հովանավորվում են ոչ միայն USAID կողմից, այլ նաեւ շատ ակտիվ դեր ունի այստեղ Նիդերլանդները: Եվ հենց այստեղ հարց է առաջանում` ի±նչ է մեզ ուզում սովորեցնել մի երկիր, որտեղ գործում է մանկապղծությունն օրինականացնել պահանջող կուսակցություն, օրինականացված են արյունապղծությունը, նույնասեռական ամուսնությունները: Եվ ամենակարեւորը` Նիդերլանդներում սկսվել է մարդակերության ակտիվ քարոզչություն, որը դիտարկվում է որպես մարդու իրավունքի դրսեւորում: Մի երկիր, որտեղ բոլոր տեսակի թմրանյութերը օրինականացված են եւ գովազդվում են, մի երկիր, որտեղ օրինականացված է ցանկացած տեսակի պոռնկություն, այսօր ուզում է մեզ ինչ-ինչ բաներ սովորեցնել, դա պարզապես ծիծաղելի է:

ՙՍԱ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄԻ ՇԱՐԺՈՒՄ Է՚


ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ էլ` անդրադարձավ օրերս ՙՀասարակություն առանց բռնության՚ ՀԿ, (արեւմտյան ուղղվածության մի կազմակերպություն է` շվեդական Kvinna till Kvinna ֆոնդի ֆինանսական աջակցությամբ եւ ձգտում է, որ գենդերային բաղադրիչը ներառվի հայաստանյան դպրոցների ՙՀասարակագիտություն՚ առարկայի մեջ- Խ. Ս.) կազմակերպած ՙկլոր սեղանին՚: Բանախոսի խոսքով` միջոցառումը սկսվեց խայտառակ սկանդալով.
- Իհարկե` մեզ չթողեցին մասնակցել այդ քննարկմանը, որն էլ ներկաների մոտ դժգոհությունների առիթ տվեց: Բայց մեզ հաջողվեց վերցնել մի գրքույկ, որի հիման վրա էլ, հենց կազմակերպված էր միջոցառումը: Այդ գրքույկում մի հետաքրքիր էջ կա, որտեղ նրանք սոցհարցում են կատարել եւ ուսումնասիրել Հայաստանի կանանց եւ տղամարդկանց մտածելակերպը: Հուրախություն մեզ` ասեմ, որ մեր հասարակությունը շատ առողջ է. ե°ւ կանայք, ե°ւ տղամարդիկ գենդերային հավասարության մասին խոսել են շատ խիստ եւ քննադատաբար: Բայց ահա այդ կարծիքի հետ կապված, կարծես թե ծաղրելով, տեսեք` ինչ են գրում այդ գրքում. ՙՀայաստանում, կարծես թե, կարծրատիպերը` որպես ազգային հարստություն, փոխանցվում են սերնդից սերունդ՚: Այսքանից հետո իրենք փորձում են դպրոցական դասագրքերից հանել բարոյադաստիարակչական բոլոր հատվածները եւ ծաղրել դրանք:
Մենք այսօր տեսնում ենք սատանայի հաղթարշավը աշխարհում, երբեք մարդկությունն այսքան ցածր մակարդակի վրա չի եղել, որ այլասերվածությունը, թմրանյութերի օգտագործումը, մանկապղծությունը, պոռնկությունը դարձնեն օրինական: Սա քրիստոնեության դեմ մի շարժում է, եւ մենք չպետք է թույլ տանք, որ նմանատիպ կառույցներն ազատորեն գործեն Հայաստանում: Սա պետք է դիտվի որպես դիվերսիոն աշխատանք, ավելի վատ` սա Հուդայի աշխատանք է. երեսուն արծաթով ազգը, բարոյականությունը վաճառելու գաղափար: Եվ ցավալի է, որ Հայաստանում գենդերային, ֆեմինիզմի շարժման տարածողները, պրոպագանդողները կանայք են:
Իսկ լրագրող ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հիշատակված ՙկլոր սեղանի՚ հետ կապված` մասնավորապես ասաց.
- Չկարողանալով փաստարկներ ներկայացնել այն պնդումների դեմ, որ գենդերն անձի սոցիալական սեռն է, որը կարող է եւ տարբեր լինել նրա ֆիզիոլոգիական սեռից, եւ որ գենդերային բաղադրիչի ներդրումը մեր օրենսդրության մեջ միասեռականության եւ այլասերվածության այլ դրսեւորումների անարգել քարոզչության հնարավորություն է ընձեռում: Ընդ որում` փակ` նաեւ լրագրողների համար: Սրանից կարելի է արդեն իսկ ենթադրել, թե ինչ գործելաոճով են նրանք գործում Հայաստանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում