ՎՐԱՑԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ

Արխիվ 12-16

ՎՐԱՑԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ

Վերջին ժամանակներս խոսակցություններն աբխազական եւ նույնիսկ թուրքական երկաթուղիների վերագործարկման ու Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին գնալով ավելի հաճախակի են դառնում: Անգամ պարբերաբար հնչում են այդ ծրագրերի հետ կապված կոնկրետ ժամկետներ: Եվ ահա Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ ծրագրերի հետ կապված մեզ իր մոտեցումները ներկայացրեց ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը.
-Իհարկեª այդ ամենը նախ քաղաքական լուծումներ են պահանջում: Բայց մենք էլ, ամեն դեպքում նախապատրաստվում ենք, որ քաղաքական լուծումներ լինելու դեպքում տեխնիկապես պատրաստ լինենք այդ ծրագրերին: Օրինակ թուրքական ուղղությամբ, ինչպես հայտնի է, հանգուցային միակ կետը ՙԱխուրյան՚ կայարանն է, որն այսօր միանգամայն պատրաստ է աշխատել: Եվ նույնիսկ անցած տարի այդ փաստը մատնացույց ենք արել թուրք գործարարներին, որից հետո թուրք երկաթուղայինները իրենց մոտ սկսեցին այդ ուղղությամբ վերականգնման աշխատանքներ իրականացնել: Անցած շաբաթ ես Ստամբուլում էի եւ նման այցերի միջոցով փորձում ենք թուրք երկաթուղայինների հետ ընդհանուր մոտեցումներ գտնել, միգուցե քաղաքագետներին, բիզնեսին մատնացույց անել այդ փոխադարձ շահերը: Ամեն դեպքում հուսանք, որ թուրք երկաթուղայինների կողմից մեզ տված խոստումները կիրականանան:
Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, դա, իհարկե շատ հեռանկարային ծրագիր է: Այն համաձայնագիրը, որը ստորագրվեց անցած տարի, ընթացքի մեջ է, մշակվում է տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Ես ինքս երկու անգամ այցելել եմ Իրան, ունեցել մի շարք հանդիպումներ: Ինչպես մեր, այնպես էլ իրանական կողմն այս հարցով իրականացրել է բավականին լուրջ ուսումնասիրություններ: Այս երկխոսությունը, իհարկե, դեռ ավարտված չէ, ու այն պետք է շարունակել: Եվ, համոզված եմ, որ սա միանգամայն հեռանկարային ծրագիր է, եւ որ այդ երկաթուղին կարող է լինել միանգամայն մրցակցային տվյալ տարածաշրջանում առկա եւ բավականին զարգացած ողջ տրանսպորտային համակարգում:
- Առավել եւս, եթե այն աբխազական ուղղությամբ կապվի Ռուսաստանի հետ:
- Այդ երկու ծրագրերը նույն շղթայի օղակներն են: Ընդ որում, եթե իրանական ուղղությամբ դեռ լուրջ աշխատանք է պետք կատարել երկաթուղու կառուցման համար, աբխազական ուղղությամբ պահանջվող ներդրումներն ու աշխատանքներն անհամեմատ քիչ են: Այս ուղղությամբ էլ մենք սերտորեն համագործակցում ենք վրացական մեր գործընկերների հետ, գիտենք, որ նրանց դիրքորոշումը հստակորեն ուղղված է այդ ծրագրի բացարձակ աջակցությանը: Իրականացնում ենք տեխնիկական բնույթի քննարկումներ, այդ առումով աստիճանաբար ընդհանուր հայտարարի ենք գալիս: Դե իսկ մնացածը մնում է քաղաքական գործիչներին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում