ՙՙՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ՚ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՄԻԱՅՆ ՎՆԱՍԱԲԵՐ Է՚

Արխիվ 12-16

ՙՙՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ՚ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՄԻԱՅՆ ՎՆԱՍԱԲԵՐ Է՚


Արդեն 6 տարի է, ինչ Հայաստանի երկաթուղային համակարգը ղեկավարում է ՙՌուսական երկաթուղիները՚, ավելի կոնկրետª նրա կողմից այդ նպատակով ստեղծված ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունը: Սկսելով մեր զրույցը ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ, նախ խնդրեցինք մեկնաբանել, թե այդ 6 տարիներն ինչ տվեցին հայաստանյան երկաթուղային համակարգին եւ, մյուս կողմից` ռուսական կառավարչին:
-Նախ` ՙՌուսական երկաթուղիների՚ մասով նկատեմ, որ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության գործունեությունը, ցավոք, հնարավոր չէ դիտարկել որպես բիզնես-գործունեություն. բիզնես այստեղ պարզապես չկա: ՙՌուսական երկաթուղիներն՚ այս ուղղությամբ պարզապես կյանքի են կոչում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմավարական համագործակցության ուղղություններից մեկը: Մենք, ըստ էության, երկու երկրների միջեւ ձեւավորված այդ մեծ եւ ջերմ պետական քաղաքական հարաբերությունների կրողներից մեկն ենք:
Եվ ըստ այդմ էլ մեր ընթացիկ տնտեսական գործունեությունը դեռ միայն վնասաբեր է: Ավելի կոնկրետª հայաստանյան գործունեության սկզբից առ այսօր ընկերության վնասները կազմել են մոտ 8 միլիարդ դրամ եւ առանց վնասների գործունեության մակարդակին հասել ենք երեք տարի առաջ: Սակայն անվնաս գործունեություն ասելով` ամենեւին էլ նկատի ունեմ ոչ թե շահութաբերություն, այլ որ ֆինանսական հաշվեկշիռը զրոյական կարգի է: Մեր գործունեության նախնական կանխատեսումները կառուցված էին Հայաստանի արտաքին երկաթուղային ելքերի հնարավոր բացման վրա: Սակայն ներկայումս հայտնի է, որ գործում է միայն վրացական ուղղությունը, որը հենց Վրաստանով էլ սահմանափակվում է: Եվ այս իրողությունները, իհարկե, լրջորեն սահմանափակում են մեր ընկերության բիզնես-հնարավորությունները եւ հեռանկարները: Առհասարակ երկաթուղային բեռնափոխադրումներն առավել էֆեկտիվ են դառնում մեծ ծավալներով բեռները մեծ հեռավորություններ տեղափոխելու պարագայում, իսկ կարճ տարածություններ ու փոքր բեռների պարագայում ավելի էֆեկտիվ են ավտոմոբիլային բեռնափոխադրումները: Ահա հենց այդª մեծ բեռների եւ հեռավորությունների բաղադրիչն է, որ այսօր չունենք:
Սակայն առկա հնարավորությունների սահմաններում այս տարիներին զգալի ձեռքբերումներ արձանագրել ենք: Եվ հիմնականը. հայաստանյան ընդհանուր բեռնափոխադրումների մեջ մեր մասնաբաժինը 27 տոկոսից հասել է 31 տոկոսի, այսինքնª տարեկան տեղափոխում ենք մոտ 3,25 միլիոն տոննա բեռներ: Եվ սա այն պարագայում, երբ, օրինակ, Եվրոպայում երկաթուղու մասնաբաժինը ընդհանուր բեռնափոխադրումների կառուցվածքում չի գերազանցում 15 տոկոսը: Այսպիսովª ունենք բավականին արտահայտիչ դրական դինամիկա, ինչը վկայում է, որ ընկերությունը սակագնային, մարկետինգային եւ այլ տեսանկյուններից վարում է հավասարակշռված քաղաքականություն:
Արդյունքումª ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության գործունեությունը, ըստ էության, կարելի է համարել ՙՌուսական երկաթուղիների՚ կողմից իրականացվող ուղղակի ներդրումային ծրագիր, որի նպատակն էհայաստանյան երկաթուղային համակարգի առողջացումը, ենթակառուցվածքների զարգացումը եւ այլն:
- Այն, որ հայաստանյան սահմանափակ տնտեսության, արտաքին ելքերի բացակայության, տրանզիտային բեռնափոխադրումների բացակայության, մյուս կողմից էլª երկաթուղային համակարգում մեծ ներդրումների անհրաժեշտության պարագայում դժվար թե լուրջ շահույթների հույսեր ունենաք, հասկանալի էր: Բայց մեկ է, այս իրավիճակում անգամ հատկապես վերջին ժամանակներս հայտնվել եք հաճախակի քննադատության թիրախում:
- Եթե խոսքը առողջ, ինչ-որ բան շտկելու նպատակով արված մասնագիտական քննադատության մասին լինի, ապա միայն կողջունենք: Վերջին հաշվով մենք գործունեություն ենք ծավալում պետության ռազմավարական նշանակության ոլորտում եւ հասկանալի է, որ պետությունը, հասարակությունը պետք է լինեն այդ գործընթացի մեջ: Եվ հենց այդ նպատակով է, որ թեեւ ՙՀարավկովկասյան երկաթուղին՚ հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիների՚ 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, այնուամենայնիվ ՙՌուսական երկաթուղիների՚ ղեկավարության առաջարկով տնօրենների խորհրդի անդամի տեղերից մեկը տրվել է Հայաստանին: Իսկ դա նշանակում է, որ մենք ցանկանում ենք Հայաստանի նկատմամբ ծավալել առավելագույնս թափանցիկ գործունեություն: Դրա հետ մեկտեղ մեր տարեկան աուդիտներն անցկացվում են այդ ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից, որոնց եզրակացությունները չեն կարող կասկածի տակ առնվել:
Բայց այս իրավիճակում անգամ, ինչպես նշեցիք, հնչում են առանձին քննադատություններ, որոնց հետ դժվար է հաշտվել: Օրինակ` վերջին նման քննադատություններից մեկը վերաբերում է նրան, թե ընկերությունն իր աշխատակիցների շրջանում մասնագիտական ատեստացիաներ է անցկացնում: Նախª աշխարհում կա± քիչ թե շատ չափով խոշոր որեւէ ընկերություն, որը պարբերաբար ատեստացիաներ չանցկացնի, չզբաղվի իր կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացմամբ եւ այդ ուղղությամբ պարբերաբար տարբեր միջոցառումներ չկազմակերպի: Երկրորդը. կա± նման ընկերություն, որը եթե նման ատեստացիաների արդյունքում պարզի, որ իր այս կամ այն մասնագետը չի համապատասխանում իր դիրքին, նրան թողնի այդ աշխատանքին: Եվ ահա մեզ քննադատում են, թե այդ ատեստացիաների արդյունքում բազում մասնագետների ենք աշխատանքից հեռացրել: Բայց նշեմ, որ չնայած վատ մասնագետին աշխատանքից ազատելու բոլոր իրավունքներն ունենալուն, մենք, այնուամենայիվ, այդ ուղղությամբ չենք գնացել, այսինքն նման պնդումները բացահայտ կեղծիք են: Իրոքª մարտ ամսին եռամյա ընդմիջումից հետո մեր որոշ առանցքային ուղղությունների մոտ 400 մասնագետների հետ ատեստացիաներ անցկացրել ենքª մեր ներքին ռեֆորմների շրջանակներում: Ատեստացիոն երեք հանձնաժողովները ղեկավարել են` իմ առաջին տեղակալը, ընկերությանը գլխավոր ինժեներն ու ես: Արդյունքումª եղած բոլոր թերություններով հանդերձ, ատեստացիան չանցավ ընդամենը 10 մարդ: Ընդ որում, նրանց ոչ թե ազատել ենք աշխատանքից, այլ տեղափոխել այլ, իրենց ընդունակություններին ավելի համապատասխան աշխատանքի: Բայց հրապարակավ խոսում են տասնյակ աշխատանքից ազատվածների մասին:
Կամ, աշխատավարձերի հետ կապված էր վերջերս քննադատություն հնչում: Ընթերցողի համար անհետաքրքիր կլինի լսել, թե ինչպես են ձեւավորվում մեր աշխատավարձերը, թեեւ անհրաժեշտության դեպքում կարող եմ դա էլ մանրամասնել: Բայց որոշ ցուցանիշներ ներկայացնեմ. օրինակª բեռնափոխադրող մեքենավարը, եթե մինչ մեր կառավարումըª 2008թ.-ին միջին հաշվով ստանում էր մոտ 125 հազար դրամ աշխատավարձ, իսկ նրա օգնականըª մոտ 93, ապա նրանց աշխատավարձն անցած տարեվերջին հասել է մոտ 287 եւ 220 հազար դրամի. նման աճ հայաստանյան տնտեսության այլ ոլորտներում այս տարիներին արձանագրվե±լ է: Ընդ որում, աշխատավարձերի նման աճն այն դեպքում է, երբ, ինչպես նշեցինք, բիզնեսի տեսանկյունից մենք այդպիսի խնդիրներ ունենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում