ՇԵՆԳԱՎԻԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՙԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՆՈՒՄ, ԵՆ

Արխիվ 12-16

ՇԵՆԳԱՎԻԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՙԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՆՈՒՄ, ԵՆ

Ըստ որոշ խոսակցությունների` Շենգավիթ վարչական շրջանում որոշում է կայացվել, որ բոլոր խանութները պետք է, այսպես ասած, ՙեվրատեսքի՚ բերվեն, ընդ որում` մեկ ամսվա ընթացքում: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԼԵՉՅԱՆԻՑ:
Մեր զրուցակիցը սկզբում առհասարակ հերքեց նման խոսակցությունների իսկությունը` ասելով, որ նման որոշում չկա: Բայց մի քանի րոպե հետո զանգահարեց եւ ասաց.
-Խոսքը գիտեք ինչի մասին է. դա ոչ թե առհասարակ բոլոր խանութներին է վերաբերում, որ ինչ-որ ստանդարտ դրած է, որ մարդիկ մեծ ծախսեր պետք է անեն, այլ կոնկրետ խանութների, որոնք անբարեկարգ վիճակում են, քաղաքի տեսքին կամ կոնկրետ փողոցի տեսքին համապատասխան չեն: Խոսքն այն մասին է, որ կոնկրետ ամեն մեկը իր խանութի արտաքին տեսքը մաքուր ու բարեկարգ պահի: Ոչ ոք ինչ-որ լրացուցիչ ծախսերի մասին չի խոսել, ուղղակի պատշաճ տեսքի բերելու մասին է խոսքը:
- Այսինքն` ամեն դեպքում նման որոշում կա±:
- Դա ոչ թե որոշում է, դա ամբողջությամբ տեղավորվում է տեղական իշխանությունների լիազորությունների մեջ, որ խանութի արտաքին տեսքը պետք է կարգավորված, բարեկարգ լինի, իսկ հարակից տարածքը` մաքուր: Դա ընթացիկ աշխատանք է, այդ պահանջը միշտ էլ կար: Ըստ երեւույթին, որոշ խանութների տերեր դա սխալ են հասկացել, կամ էլ նրանց համար իրենց խանութի փնթի տեսքը հաճելի է:
- Ժամկետներ դրված են:
- Տրվել է ողջամիտ ժամկետ, մեկ ամսում չլինի, թող լինի մի օր ուշ կամ մի օր շուտ: Հարցն այն է, որ մարդը միջոցներ ձեռնարկի եւ իր սեփականությունը հանդիսացող տարածքը պատշաճ տեսքի բերի:
Չնայած այս պարզաբանմանըª խանութպանները շարունակում են պնդել, որ իրենցից պահանջել են իրականացնել զգալի ծախսեր պահանջող վերանորոգում: Անգամ այնպիսի դեպքերում, երբ խանութի տեսքը բավականին նորմակ է, էլի. ՙՊահանջել են ՙեվրաստեսքի՚ բերել՚: Իսկ թե հանուն ինչի կամ ում, դեռ կպարզենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում