ՙՙԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ՚ ՊԱՀԱՆՋՆ ԱՊՕՐԻՆԻ Է
Արխիվ 12-16ՙԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ՚ ՊԱՀԱՆՋՆ ԱՊՕՐԻՆԻ Է
ՙՀայաստանում ամեն քայլափոխի, գրեթե ամենուր ոտնահարվում են սպառողի շահերը՚,- նման կարծիք հայտնեց ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Սակայն մեզ հետ զրույցում պարոն Պիպոյանն անդրադարձավ իրենց կողմից ուսումնասիրված սպառողների իրավունքների ոտնահարման օրինակներից մեկին.-Այս դեպքում ասեմ` ինչումն է խնդիրը: Համաձայն ՙՍպառողների պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի` սպառողը իրավունք ունի վերադարձնել ինչպես ոչ պատշաճ որակի ապրանքը, այնպես էլ պատշաճ որակի ապրանքը: Եթե իհարկե այն հարմար չէ ինչ-ինչ բաներով` եզրաչափով, գույներով, այսինքն սպառողը չի կարող օգտագործել այն նպատակով, ինչի համար այն գնել է: Իհարկե, կան ապրանքատեսակներ, որոնք վերադարձի ենթակա չեն: Դրանք հիգիենայի տարրերի մեջ մտնող մի քանի ապրանքներ են, դեղորայք եւ այլն: Բայց ընդհանուր առմամբ այսօր տեսնում ենք, որ անգամ խանութների վրա բացահայտ փակցված են ՙԱպրանքը ետ չի ընդունվում՚ վահանակներ: Մենք բազմիցս տեսել ենք նման հակաիրավական վահանակներ: Մոտ երկու հարյուր հիսունից ավելի նման իրացման կետերում են եղել մեր կազմակերպության աշխատակիցները: Եվ, ըստ էության, բոլոր այն տեղերը, որտեղ եղել ենք, զգուշացրել ենք տնտեսվարողներին, որ դա օրենքի կոպիտ խախտում է եւ հորդորել ենք շարժվել օրենքի պահանջներից ելնելով: Իսկ բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն ցանկացել համագործակցել եւ ինքնակամ չեն հեռացրել օրենքի խախտմամբ այդ վահանակները, ապա մենք ստիպված ենք եղել դիմել Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը:
Եվ այս դեպքում, երեւի մեր պրակտիկայում առաջին դեպքն է, որ առաջին պետական մարմինն իրականում ոչ թե համագործակցության իմիտացիա է ստեղծում ¥քանի որ շատերի մոտ հիմնականում դա է` համագործակցության իմիտացիայի ստեղծումը¤, այլ իսկապես համագործակցում է: Այսինքն, երբ մի իրացման կետ ենք մտնում, եւ մեր հետեւից մտնում է տեսուչը եւ աջակից ու համամիտ է լինում կազմակերպության աշխատակցի հետ, այս դեպքում արդեն իսկ բիզնես միջավայրը հասկանում է, որ իսկապես արժե լսել հորդորը: Առավել եւս, որ գործընթացը բաց է եւ թափանցիկ:
Այս փուլում մենք դիտարկումներ ենք իրականացնում թե° իրացման կետերում, թե° տներում` մարդկանց շրջանում, հասկանալու համար, ով ինչ խնդիր է ունեցել այս ոլորտում: Եվ հակաիրավական վահանակներով տեղեկատվական թերթիկների, ստուգաթերթերի միջոցով մի քանի հարց է տրվում տնտեսվարողներին, թե ով ինչքանով է պատրաստակամ համագործակցության, ով ոչ: Մոտ օրերս կլինեն ավելի լայն ուսումնասիրության արդյունքներ, որոնց մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Վերոնշյալի հետ կապված մենք փորձեցինք զրուցել նաեւ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության համապատասխան մասնագետների հետ: Սակայն նախարարության լրատվական ծառայությունից խնդրելով հարցը գրավոր ուղարկել, խոստացան, որ սեղմ ժամկետներում կպատասխանեն: Բայց մինչ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ այդքան պարզ հարցի հետ կապված պատասխան չստացանք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

