ՙՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ

Արխիվ 12-16

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ

Ճիշտն ասած, երբեւէ չէինք սպասում, որ հայկական ավանդական կուսակցություններից մեկը` ՌԱԿ-ը, կարող է որեւէ քայլ անել, որով կվնասի Հայ դատին: Սակայն մեծագույն զարմանքով էլեկտրոնային տարբերակով տարածվող Ռամկավար Ազատական կուսակցության ՙՌԱԿ մամուլ՚ պաշտոնաթերթում հայտնաբերեցինք Դանիել Իոնեսյանի ՙԵրբ Արժեզրկւում Է ՙՑեղասպանութիւն՚ Բառը՚ վերնագրով հոդվածը: Դանիել Իոնիսյանը հայտնի է իր ծայրահեղ արեւմտամետ-լիբերաստական հայացքներով, քանիցս հրապարակավ պաշտպանել է քայքայիչ աղանդների եւ համասեռամոլների ՙիրավունքները՚ ու հրապարակային ասպարեզում ընդհանրապես հայտնվել էր որպես ՙԺառանգության՚ երիտասարդական կառույցի ակտիվիստ:
Իսկ հիմա ռամկավարների պաշտոնաթերթում հրապարակվել է նրա, մեղմ ասած, կասկածելի հոդվածը, որով նա ջանում է ապացուցել, որ Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանության դրսեւորում չէ: Որ սույն երիտասարդից սպասելի է թուրքի փաստաբանի կեցվածք ընդունելը, նորություն չէ, բայց որ դա կհայտնվի ռամկավարների պաշտոնաթերթում... Ինչեւէ, սկզբում նա նույնիսկ ՙԱլ Քաիդա՚ ահաբեկչական կազմակերպությանն է յուրահատուկ ձեւով պաշտպանում, իսկ Քեսաբի վրա հարձակվածներին կոչում ոչ ավել, ոչ պակաս` ՙչափավորներ՚: Այ քեզ բան... Ահավասիկ` մեջբերում այդ գլուխգործոցից. ՙՀամացանցում տարածւում են նաեւ տեսանիւթեր, որոնցում պատկերուած է, թէ ինչպէս են Սիրիայում ինչ-որ զինուած մարդիկ (ենթադրաբար` իսլամիստ ծայրայեղականներ) գնդակահարում ռազմագերիներին… Սակայն տեսանիւթը տարածողները ներկայացնում են դա այնպէս, կարծես Ալ-Քաիդայի իսլամիստները գնդակահարում են Քեսաբի հայերին:
Նման ապատեղեկատուութեան տարածումը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ:
Սակայն ակնյայտ է, որ Քեսաբի վրայ յարձակուել էին ոչ թէ Ալ-Քաիդայի զինյալները (որոնք ակտիվ են Սիրիայի այլ շրջաններում), այլ թուրքամէտ չափաւոր իսլամիստ ընդդիմադիրները: Իսկ տեսանիւթում գնդակահարւում են ոչ թէ խաղաղ բնակչութիւնը, այլ` ռազմագերիներ, որոնք հայերի հետ կապ չունեն:
Ոեւէ մէկի գնդակահարութիւնը ողջունելի չէ, բայց պէտք չէ այլոց ողբերգութիւնը սեփական շահերը սպասարկող ապատեղեկատուութեան համար օգտագործել՚:
Իսկ հիմա, թե ինչպես է սույն երիտասարդը ՌԱԿ պաշտոնաթերթի էջերում իրեն պատռտում` ջանալով ապացուցել, որ Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, եւ հավասարության նշան դնում Քեսաբի հայաթափման եւ Աղդամը թուրքերից մաքրելու միջեւ. ՙՔեսաբի դէպքերի շուրջ զարգացող ապատեղեկատուութիւնը չի սահմանափակւում ՙդաժանօրէն սպաննուածների՚ մասին տեսանիւթերով, այլեւ ցեղասպանութեան մասին յայտարարութեամբ:
Ակնյայտ է, որ երբ այս կամ այն քաղաքը յայտնւում է ռազմական գործողութիւնների կիզակէտում, այդ քաղաքի խաղաղ բնակչութիւնը յետագայում վերադառնալու յոյսով տեղափոխւում է այլ տեղեր… Այլ բառերով ասած` դառնում է փախստական:
Ու թէեւ 600 ընտանիք փախստական դարձնելու մեջ որեւէ լաւ բան չկայ, միեւնոյնն է, դա որեւէ կերպ չի կարող անուանուել ցեղասպանութիւն:
Դրա օրինակ է, երբ Աղդամի բնակչութիւնը հայկական զօրքերի մօտենալուն պէս, թողնելով տները, փախաւ: Սակայն ոեւէ մէկը չասաց, որ դա ցեղասպանութիւն է, քանի որ ոեւէ հայ ձեռք չի բարձրացրել անզէն ադրբեջանցու վրայ:
Ի վերջոյ, ցեղասպանութիւն է այն, ինչ տեղի ունեցաւ 100 տարի առաջ, երբ սպաննուեց 1,5 միլիոն հայ: Եւ այժմ, 600 ընտանիքների ժամանակաւոր փախստական դառնալը համեմատել 1,5 միլիոն հայերի սպանութեան եւ եւս այդքանի դեպորտացիայի հետ, մեղմ ասած, անարդար է եւ անգամ յղի վատ հետեւանքներով:
Այսպիսով, եթէ մենք ամբողջ աշխարհին ասում ենք, որ Թուրքիան մեզ ենթարկել է ցեղասպանութեան 100 տարի առաջ եւ նոյնը կրկնում է հիմա, իսկ դրա հետ միասին աշխարհը տեսնում է, որ հիմա սպաննուածներ չկան, ապա ոչ պատմաբանները կը մտածեն, որ նոյնն էլ եղել է 1915-ին… Պարզապէս ՙհայկական հիստերիա է՚:
Այդ իսկ պատճառով որեւէ դէպքում պէտք չէ Քեսաբում առ այսօր տեղի ունեցածը անուանել ցեղասպանութիւն, քանի որ այդպէս արժեզրկւում է այդ բառը` իր յետեւից հիմնազերծելով հայոց Մեծ Եղեռնի մասին մեր պնդումները՚:
Ահա այդպիսի բաներ: Եվ հարց է ծագում` արդյոք դա ՌԱԿ-ի պաշտոնական տեսակետն է, թե այդպիսի բան այդ կուսակցության պաշտոնաթերթում հայտնվել է հանցավոր անփութության հետեւանքով: 1996-ին մենք այդ կուսակցության վերաբերյալ հրապարակել էինք ՙՌԱԿ. իրոք անբուժելի է՚ վերնագրով քննադատական հոդված: Հույս ունենք, որ այնուամենայնիվ, հարկադրված չենք լինելու ապագայում նույնպես այդ նույն վերնագիրը արդիական համարել, ու ՌԱԿ-ը համապատասխան շտկումներ կմտցնի:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում