ՙԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՉՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԷՐ՚
Արխիվ 12-16ՙԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՉՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԷՐ՚
ՕԵԿ-ը իր հայտարարությամբ բազում պատճառաբանություններ է ներկայացրել, բայց... Թե ինչու ավելի շուտ ՕԵ կուսակցությունը դուրս չէր գալիս կոալիցիայից` հարցին պատասխանեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` հավելելով.ՙԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՍ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ`
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՍ՚
-Մեր որոշման մեջ ամեն բան հստակ ասված է, այդ թվում` ՍԴ-ի որոշումը, նոր վարչապետի նշանակումը, նոր կառավարության ձեւավորումը, բերեցին նրան, որ երկրում ստեղծվեց նոր իրավիճակ, որի արդյունքում էլ, մենք դուրս եկանք կոալիցիայից:
- Իսկ ինչով էր խանգարում ձեզ նոր իրավիճակը կոալիցիայից դուրս գալու համար:
- Կյանքը ցույց է տվել, որ քաղաքական ուժերը քաղաքական իրավիճակից դուրս գալով են որոշումներ կայացնում` որոշելով ընդդիմության, թե իշխանության մեջ են ծավալելու իրենց գործունեությունը:
- Դուք ստիպվա±ծ էիք մնում կոալիցիայում:
- Իհարկե ոչ, մենք աշխատել ենք եւ որպես կոալիցիոն քաղաքական ուժ` մեր գործընկերների մեջ բազմաթիվ կարեւոր ծրագրեր ենք կյանքի կոչել, որի մասին ամրագրված է մեր որոշման մեջ: Իհարկե, եղել են նաեւ տասնյակ նախագծեր, որոնք հնարավորություն չենք ունեցել կյանքի կոչելու` հայտնի պատճառով, որ լինելով դասական կոալիցիայում քաղաքական ուժերից մեկը` չի կարող մեծամասնություն լինել եւ որոշումների կայացման վրա էական ազդեցություն չես կարող ունենալ:
- Դուք ընդդիմություն եք դառնում փաստորեն...
- Եթե իշխանության մեջ չես, բնականաբար` ընդդիմություն ես, եւ այս երկու ֆորմատները գոյություն ունեն քաղաքական դաշտում:
- Այդ դեպքում ինչ է այլընտրանքը:
- Ես չգիտեմ եւ ցանկանում եմ շարունակելով ասել, որ մեր քաղաքական կուրսի մասին ապրիլի 25-ին իր հստակ դիրքորոշումը կհայտնի Արթուր Բաղդասարյանը:
- Եթե չենք սխալվում, պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին ՕԵԿ-ը դեմ չի արտահայտվել եւ իր քվեն տվել է այդ հարցում: Հիմա ի±նչը փոխվեց հանկարծ:
- Ես արդեն նշեցի ՍԴ-ի հանրահայտ որոշումը այդ հարցի շուրջ, որը եւս նոր իրավիճակ է ստեղծում երկրում, իսկ մինչ այդ ՍԴ-ի որոշում չկար` հակասահմանադրականության հետ կապված:
- Բայց չէ որ ՍԴ-ն ժամանակ տվեց մինչեւ սեպտեմբերի 30-ը, որ այդ հարցը վերանայվի: Կարո±ղ էր դա առիթ հանդիսանալ կոալիցիայից դուրս գալու համար:
- Եթե դուք ուսումնասիրեք մեր որոշումը, այնտեղ ամրագրված է բոլոր հարցերի պատասխանները:
- Ձեր նախարարներն ու արդեն փոխնախարարները չլքեցին իրենց պաշտոնները, ավելին` դուրս եկան կուսակցությունից: Ի±նչ կասեք այս առումով:
- Դե, գիտեք ինչ, մենք հայտարարում ենք, որ դուրս ենք գալիս կոալիցիայից, դառնալով ընդդիմություն, իսկ նախարարներն էլ իրենց որոշումը կայացրին:
- Ձեզ համար անակնկալ էր նրանց որոշումը:
- Ես չէի ցանկանա մեկնաբանել, անակնկալ էր, թե` ոչ, պարզապես, դա իրենց որոշումն էր, եւ կոռեկտ չեմ համարում, որեւէ բան ասել այդ առումով: Յուրաքանչյուր քաղաքացի, կուսակցական ինքն է որոշում իր հետագա անելիքները:
ՙԱՆՓՈՓՈԽ Է` ՄԵՆՔ ԿՈՂՄ ԵՆՔ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ՚
-Պարոն Մարգարյան, կարելի± է ասել, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ՕԵԿ-ին ավելի հոգեհարազատ էր, քան նոր ձեւավորվողը:
- Գիտեք, հարցերի մեջ երեւույթը նենգափոխել պետք չէ, պարզապես կասեմ, որ դեռ չի ներկայացվել կառավարության ծրագիր, եւ տեղին չէ հիմա այս հարցը: Մենք միշտ աշխատել ենք մի սկզբունքով` լավին լավ, վատին` վատ: Եթե եղել են լավ գործեր, ապա կամ մենք դրա նախաձեռնողներից ենք, կամ էլ զորակցել ու աջակցել ենք: Իսկ այն, ինչ մեր ազգին ու պետությանը դեմ է, մենք էլ ենք դեմ դրան եւ հակառակը: Իսկ 2013 թվականին մենք փաստացի համարվել ենք ամենաակտիվ խմբակցությունը ԱԺ-ում` ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններով:
- Հարցը կրկին շարունակելով` պետք է ասեմ, որ նախկին վարչապետի եւ ձեր կուսակցության որոշումները իրարից չտարբերվեցին անգամ ժամանակային առումով:
- Ես ասացի, որ նոր քաղաքական իրավիճակներ են ստեղծվել երկրում մի քանի շեշտադրումներով: Դեռեւս 2008-2010թթ. մենք նոր որոշումներ ենք ունեցել: Բոլոր քաղաքական կուսակցություններն էլ ստեղծված իրավիճակներում նոր որոշումներ են կայացնում:
- Առհասարակ, ինչպե±ս կգնահատեք ձեր նախարարների աշխատանքը:
- Եկեք այս պահին գնահատականներ չտանք, բայց գնահատել ենք նորմալ:
- Դուք երկար տարիներ աշխատել եւ ճանաչում եք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ձեր կարծիքով` ինչպիսի± վարչապետ նա կարող է լինել:
- Կրկին պետք է ասեմ, որ եկեք գնահատականներ չտանք եւ հնարավորություն ընձեռենք ու տեսնենք, թե ինչ ծրագրեր են ներկայացվելու: Այո, երկար տարիներ շատ լավ աշխատել ենք խորհրդարանում իրար հետ: Մենք մաղթել եւ հիմա էլ մաղթում ենք պարոն Աբրահամյանին արգասաբեր աշխատանք կառավարությունում, իսկ մեր գործընկերներին` հաջողություններ: Ունենք շատ կարեւոր ռեֆորմներ, որը պահանջում է հետեւողական աշխատանք, որպեսզի կյանքի կոչվեն:
- Կար հստակ կարծիք, որ ՕԵԿ-ը հիմնականում դուրս է գալիս կոալիցիայից, քանի որ մերժում է ստացել Արթուր Բաղդասարյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու համար: Սա± է հիմնական պատճառը:
- Շնորհակալություն հարցի համար, եւ մեր դուրս գալու ոչ հիմնական, բայց պատճառներից մեկը դա է եղել: Այո, ես ինքս առաջադրել եմ քաղաքական կունսուլտացիաների ժամանակ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, նկատի ունենալով նրա անցած ճանապարհը` որպես կայացած գործիչ: Կարծում եմ, որ իրավունք ունեինք նրա թեկնածությունը ներկայացնելու:
- Այսինքն` նեղացած է ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը...
- Նեղացվածությունը բարոյական կատեգորիա է, այլ ոչ թե` քաղաքական:
- Դե լավ, միգուցե վիրավորված եք:
- Դա եւս բարոյական կատեգորիայից է: Բայց ոչ, նման խնդիր չկա, մենք շիտակ առաջարկել ենք մեր առաջնորդի թեկնածությունը եւ չենք խուսափում դա ասելուց, այդ մասին մենք չենք ասել տակից, որը լավ չէր դիտվի:
- Պարոն Մարգարյան, ձեր որոշման մեջ կարծես չկային արտաքին քաղաքական դրդապատճառներ, որի համար եւս լքեք կոալիցիան: Հաշված օրեր են մնացել, որ Հայաստանն արդեն պետք է ՄՄ-ին անդամագրվի, սա կարո±ղ է պատճառներից մեկը հանդիսանալ ձեր որոշման համար:
- Մենք այդ մասին միշտ ասել ենք, որն էլ անփոփոխ է, եւ մենք կողմ ենք ՄՄ-ին անդամակցությանը: Այս մասին ասվել է դեռեւս անցյալ տարի սեպտեմբեր ամսին, եւ շարունակում ենք այդպես մտածել` իհարկե շարունակելով կողմ լինել, որ պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների հետ` այդ թվում նաեւ Եվրախորհրդի, Եվրամիության, որոշակիորեն նաեւ ՆԱՏՕ-ի հետ:
- Պատրաստվում եք միանալ կամ համագործակցել քառյակի հետ:
- Դեռ նոր է իրավիճակ փոխվել, եւ մենք միշտ էլ համագործակցել ենք բոլոր ուժերի հետ: Կապրենք` կտեսնենք, կլինեն քննարկումներ, առաջարկներ, կտեսնենք ու կորոշենք:
- Այս պահին կա նման որոշում:
- Ոչ, մեր որոշումից անցել են հաշված ժամեր ու նման որոշում դեռ չկա: Դա կյանքը ցույց կտա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

