ԿԱՐՈՂ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԾՆՈՒՆԴ ԱՌՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ
Արխիվ 12-16ԿԱՐՈՂ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԾՆՈՒՆԴ ԱՌՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ
Բենդերաֆաշիստական ՙԱջ սեկտորի՚ առաջնորդ Դմիտրի Յարոշը Ռուսաստանից զատ սկսել է նաեւ ուղղակի սպառնալիքներ հնչեցնել նաեւ Հայաստանի հասցեին, չմոռանալով ընդգծել նաեւ այն ջերմ սերը, որն ունի Ադրբեջանի նկատմամբ: Իր այդ դիրքորոշման պատճառը նա համարում է Ղրիմի հարցով ՄԱԿ-ում Հայաստանի դիրքորոշումը:ԿԻԵՎ-ԲԱՔՈՒ ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսպեսª Յարոշի խոսքով. ՙՄենք շնորհակալ ենք բարեկամական Ադրբեջանին աջակցության եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՙԱջ սեկտորը՚ կհիշի նրա դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի հարցի հետ կապված: Ուկրաինացիները, առհասարակ, լավ հիշողություն ունեն՚:
Անշուշտ ճիշտ կլիներ, որ նախ սույն ֆաշիստական տարրն իր այդ լավ հիշողությունը գործադրեր եւ մտաբերեր, թե Ղարաբաղյան պատերազմի տարիներին ինչ օգնություն էր Ուկրաինան տրամադրում Ադրբեջանին: Միայն պաշտոնական տվյալներով խոսքը հարյուրավոր տանկերի, տասնյակ ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին է: Դեռ 1990-ականների սկզբներին առաջին ՙԳրադները՚, որ ունեին ազերիները, ստացվել էին Ուկրաինայից: Պատկառելի քանակություն է կազմում նաեւ հրետանաականանետային, հրաձգային զինատեսակները եւ այդպես շարունակ: Իսկ ոչ պաշտոնապես, երբ զրահատեխնիկան այն ժամանակներում բավականին զորեղ ուկրաինական բանակից նորոգվածի անվան տակ փոխանցվում էր Ադրբեջանին, մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական մատակարարումները:
Սրա հետ մեկտեղ բենդերականները լավ կանեին, որ հիշեին նաեւ ուկրաինացի այն հազարավոր վարձկանների մասին ¥այդ թվումª օդաչուներ, հրետանավորներ, դիպուկահարներ եւ այլն¤, ովքեր սկսած 1991-92-ից Ղարաբաղում կռվում էին հայերի դեմ: Եվ, վերջապես, այն ռազմաքաղաքական օժանդակությունը, որն Ուկրաինան բոլոր մակարդակներում մինչ օրս ցուցաբերում է Ադրբեջանին, միանշանակ ցույց է տալիս, որ բացահայտ հակահայկական բնույթ կրող ադրբեջանա-ուկրաինական դաշինքն ամենեւին էլ Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշման պատճառով չէ, որ ստեղծվում է: Այսինքնª այդ տարաբնույթ յարոշները չէ, որ այսօր հանկարծ հեծանիվ են հորինում, այլ այդ հակահայկական մոտեցումներն ի սկզբանե էին դրված Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմքում:
Մյուս կողմից էլ, իհարկե, ուկրաինական քաղաքական կյանքում պատժիչ ուժի վերածված ծայրահեղական հատվածից հնչող նման գնահատականները, իհարկե, հիմք է տալիս մտածել, որ ներկայումս ռուսներից զատ Ուկրաինայում հայերը եւս լուրջ վտանգի տակ են, առավել եւս, եթե հարավ-արեւելյան շարժումը հանկարծ տապալվի: Բայց նաեւ այստեղ էական հարց է, թե ո±րն է հետխորհրդային տարիներին Ուկրաինայի այդչափ ադրբեջանասիրության պատճառը, անկախ նրանից, թե ով է Կիեւում իշխում: Ընդ որում, մինչեւ իսկ ներկայումս Մոսկվայում թաքնված Յանուկովիչի պաշտոնավարման վերջին ամիսներին, հաշվի առնելով, որ վերընտրվելուց հետո Իլհամ Ալիեւն անցած տարվա նոյեմբերին իր երկրորդ պաշտոնական այցը ¥ավանդական թուրքական այցից հետո¤ կատարեց Կիեւ: Իհարկեª դժվար չէ տեսնել ադրբեջանա-ուկրաինական այդ մերձեցման արմատները: Բավական է միայն հիշել տխրահռչակ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միության, դրա ստեղծման նպատակների եւ ստեղծողների մասին: Իր էությամբ ՎՈՒԱՄ-ն ունի նաեւ հակահայկական բնույթ, սակայն ակնհայտ է, որ դա չէր կարող դրված լինել նման գլոբալ ծրագրի հիմքում: Ըստ էության այդ համակարգը ձգվում է Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով, այնուհետեւª Ուկրաինայով եւ Մոլդովայով մինչեւ Եվրամիության սահմանները: Գլխավոր նպատակն էլ համարվում էր կասպյան տարածաշրջանից ¥նաեւ Կենտրոնական Ասիայից¤ բեռների, այդ թվումª էներգակիրների տեղափոխումը դեպի ԵՄ եւ հակառակը: Դրա աշխարհաքաղաքական տարատեսակներից մեկն էլ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ առանցքն է իր տարաբնույթ նաբուկկօներով, բաքուջեյհաններով, երկաթուղային նախագծերով եւ այլն: Այն, որ ինչպես այս վերջին, ըստ այդմ էլ, նաեւ ՎՈՒԱՄ-ը ամերիկյան ծագում ունի, կասկածից դուրս է եւ, հասկանալի է, որ խոշոր հաշվով խոսքը Ռուսաստանին ոչ միայն հարավկովկասյան, այլեւ սեւծովյան տարածաշրջանից դուրս մղելու մասին է: Իսկ հակահայկական շեշտադրմամբ ադրբեջանա-ուկրաինական կամ ադրբեջանա-թուրքական մինիդաշինքներն այդ գլոբալ ծրագրում Ղարաբաղի տեսքով այն նվերն է, որը Բաքուն նախատեսում է ստանալ այդ խաղին իր մասնակցության համար:
ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ
Իսկ գլոբալ խաղը, որը դեռ ԽՍՀՄ-ի փլատակների վրա նախանշել էր ամերիկյան աշխարհաքաղաքական քարոզիչ Զբիգնեւ Բժեզինսկին, այդ տարաբնույթ բաժանարար գծերի ձեւավորման արդյունքում Ռուսաստանը մի քանի մասերի բաժանելն էր: Ընդ որում նկատենք, որ ուկրաինական ներկայիս իրադարձությունների հիմքում այդ ցանկությունը դարձել է առավելագույնս տեսանելի: Օրինակª Ալիեւի հիշատակված այցի ընթացքում այդ ժամանակ դեռ ասոցացվել-չասոցացվելու շեմին տատանվող Յանուկովիչի հետ քննարկած հիմնական թեմաներից մեկը ՎՈՒԱՄ-ի ակտիվացումն էր: Այս առումով ամենեւին էլ պատահական չէր, որ նույն անցած տարեվերջին Բժեզինսկին առաջ էր քաշում այն միտքը, թե. ՙԱմենայն հավանականությամբ, Ուկրաինան ավելի շուտ կդառնա ժողովրդավարական Եվրոպայի մասնիկը, քանª Ռուսաստանը: Ռուսաստանը կհաջորդի նրան...՚: Իսկ Ռուսաստանում ՙհեղափոխության՚ սցենարների փորձարկումը հատկապես վերջին մեկ-երկու տարիներին իրականացվում էր վայրկենաչափի ճշգրտությամբ, ինչը նշանակում է, որ Բժիզինսկու այդ հայտարարության հիմքերն այնքան էլ օդից կտրված չեն: Ընդ որում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երեկ իր ընդարձակ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց. ՙՎախենում են մեր հզորությունից, մեր պետության հսկայածավալ լինելուց եւ փորձում են մանրացնել, ինչպես դա արեցին Հարավսլավիայի հետ. այդ պետությունը տրոհեցին մի քանի մասերի եւ հիմա ղեկավարում են: Նման մի բան էլ ուզում են անել մեզ հետ՚:
ՌԴ նախագահի այդ հայտարարությունը տանում է այն պարզ փաստին, որ մասնավորապես Ուկրաինայում Ռուսաստանը պաշտպանում է իր իսկ տարածքային ամբողջականությունը եւ քայլերը կատարելու է հենց այդ տրամաբանությունից ելնելով: Դա նաեւ ԱՄՆ-ն է գիտակցում, հաշվի առնելով նույն Բժեզինսկու` օրերս հնչեցրած այն միտքը, թե. ՙԵթե ուկրաինացիները դիմադրություն ցուց տան, քայլ առ քայլ կգնան դեպի պարտություն: Սակայն եթե այդ հակամարտությունը կշարունակվի, Արեւմուտքը` անկախ նրանից իրեն դուր է գալիս, թե ոչ, կգտնվի միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո եւ ստիպված կլինի օգնություն ցուցաբերել ուկրաինացիներին՚: Սա նշանակում է առաջարկ ուկրաինական ՙհեղափոխականներին՚. ամեն ինչ անել ռուսներին հնարավորինս երկարատեւ հակամարտության մեջ քաշելու համար: Ինչքան զոհեր կլինեն, կարեւոր չէ, էականն այն է, որ արդյունքում Արեւմուտքը, չուզենալով հանդերձ, ռազմական հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ: Այսինքնª սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային պատերազմի կոչ. ինչը չստացվեց Սիրիայում, փորձում են առաջ տանել Ուկրաինայում:
Այլ հարց, թե ինչքանով է սա իրատեսական: Ուկրաինայում այս օրերին, թեեւ հայտարարվեց ՙհակաահաբեկչական՚ պատժիչ արշավանքի մասին, բանակն ակնհայտորեն չի ցանկանում մտնել կռվի մեջ: Եվ եթե զինուժի մի մասը եւ ՙԱջ սեկտորը՚, այնուամենայնիվ, խոշոր մարտական գործողությունների մեջ մտնեն, միանշանակ է, որ Ռուսաստանը ի զորու է հաշված օրերի ընթացքում վերահսկողության տակ առնել ողջ Ուկրաինան:
Մյուս կողմից էլ այն, որ Արեւմուտքը կմտնի պատերազմի մեջ, իր հերթին է քիչ հավանական: Թեկուզեւ հետեւյալ օրինակը հաշվի առնելով. այս օրերին Սեւ ծովում գտնվող ամերիկյան ՙԴոնալդ Կուկ՚ ռազմանավը ¥որը, ի դեպ, 2003թ. պատերազմի ժամանակ առաջին հրթիռն է արձակել Իրաքի ուղղությամբ¤, որի վրայով օրերս ցածր բարձրությամբ տեւական ժամանակ թռիչք էր կատարում ռուսական ինքնաթիռը, պարզվում է, որ նշանակման վայր է ժամանել ոչ լրիվ անձնակազմով. մի մասը ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր էր ներկայացրել: Եվս 27-ն էլ նման զեկուցագրեր ներկայացրին ռուսական ինքնաթիռի թռիչքից հետո: Չենք ասում, թե ամերիկյան բանակը բաղկացած է միայն նման վախկոտներից, թեեւ եթե նավատորմում կա նման փաստ, ապա մյուս զորատեսակներում ավելի շատ կլինի: Պարզապես Պենտագոնի շարքային ենթակաների համար այդպես էլ մնում է անհասկանալի, թե ինչ են կորցրել Ուկրաինայում, հանուն ինչի պետք է այնտեղ զոհվեն: Առավել եւս, որ այն անպատիժ գործողությունները, որոնք իրականացնում էին օրինակª Իրաքում, ռուսների հետ հակամարտության դեպքում չի աշխատի:
Մի խոսքով, բենդերական Յարոշը թեեւ որոշել է սպառնալ Հայաստանին, սակայն շատ ավելի հավանական է թվում արեւելյան բանակի այն խոստումը, որ Յարոշին մի քանի նմանատիպ ՙհեղափոխականների՚ հետ նստեցնելու են վանդակումª փողով ցույց տալու համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

