ՙՙԲՀԿ-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Արդեն պարզ է, որ ապրիլի 28-ին Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը անդամագրվելու համաձայնագրի տակ: Որքան էլ արեւմտասերները խառնվել են իրար` ՀՀ-ի ներքաղաքական եւ սպասվող արտաքին փոփոխություններից, այնուհանդերձ, Հայաստանը հստակ ընտրել է իր ուղղությունը: Ավելին, հայտնվել են նաեւ այնպիսիք, ովքեր խիստ ափսոսում են նախկին վարչապետի հեռանալը եւ բավականին ծանր են տանում նոր վարչապետի քաղաքական կուրսը: Չնայած, ԲՀԿ-ն անցկացրել է տնտեսական ֆորում, այնուամենայնիվ, որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել` ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք 4-րդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:
-Ես արդեն ասել եմ, որ այս իրադրությունում ՄՄ-ին անդամագրվելը ՀՀ-ի առաջիկա հեռանկարի լավագույն լուծումն է` պայմանավորված բազում հանգամանքներով: Մեր արտադրական կուլտուրան այդքան էլ բարձր չէ, նաեւ հաշվի առնելով, որ մեր քաղաքացիներից շուրջ 3 միլիոնն այնտեղ է ապրում, կարծում եմ ՄՄ-ում գտնվելը նպատակահարմար է:
- ԲՀԿ-ն անցկացրել է տնտեսական ֆորում, սակայն այդպես էլ պարզ չէ նրա դիրքորոշումը` ՄՄ-ի հետ կապված: Ձեր կարծիքով` որքանո±վ է համապատասխանում այդ ֆորումի ֆորմատը ՄՄ-ի հետ, որն իրենից հենց տնտեսական համագործակցություն է ներկայացնում:
- ԲՀԿ-ի անցկացրած ֆորումը հետապնդում էր մի նպատակ` երկիրը դուրս հանել ճգնաժամային ու մղձավանջային իրավիճակից, եւ, բնականաբար, տարբեր զարգացումները, ինչպիսին կլինեն սոցիալական, տնտեսական, ապա թե° ԲՀԿ-ի, թե° քաղաքական մյուս ուժերի կողմից ծրագիրը նույն նպատակն է հետապնդում: Կարծում եմ, որ այդ ծրագրի շրջանակներում ՄՄ-ում գտնվելու գործոնը չի խանգարում:
- Չե±ք գտնում, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը այնուամենայնիվ պետք է կառավարությունում ներկայացուցիչներ, մասնակցություն  եւ պատասխանատվություն ունենար:
- Ես կարծում եմ, որ մեր կուսակցության նախագահը հստակ, միարժեքորեն եւ բոլորին հասկանալի ասել է արդեն, ուստի դրա վերաբերյալ խոսակցությունները համարում եմ ոչ տեղին: Այսինքն, այս պահին որոշումը քաղաքական է, թե ռազմավարական, բայց ճիշտը դա է:
- Վերջերս ԲՀԿ-ն` կոալիցիա մտնել-չմտնելու հետ կապված, երկու տարաբնույթ կարծիքներ է հայտնում առ այն, որ նման հարց չի քննարկվել, կամ էլ, կտրականապես ասում են, որ չեն մտնելու:
- Այդքան չեմ խորացել դրա մեջ, բայց այդ հարցերին ավելի սպառիչ կարող են իրենք պատասխան տալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում