ՙՙՈՐՔԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՏ, ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՏ,
ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Haber7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի մտնի Սենատի մեծ օրակարգ:
Ավելի վաղ Թուրքիայի իշխող ՙԱրդարություն եւ զարգացում՚ կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Մազհար Բաղըլըն հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջեւ հարաբերությունները կվատանան: Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ կոչ է արել Վաշինգտոնին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեման բացասական ազդեցություն չունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Ինչպես հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հատուկ շեշտադրում է կատարել Հայոց ցեղասպանության թեմայի վրա: Իր հերթին Բեյները ասել է, որ 1915 թվականի դեպքերը պատմաբանների գործն է, այլ ոչ թե` քաղաքական գործիչների:
Դե ինչ, որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան թուրքական ԶԼՄ-ներն ու իշխանավորները խուճապի մեջ են հայտնվում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

