«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԴԵՌ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է»

Արխիվ 12-16

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԴԵՌ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑԻ,
ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է»


Ի զարմանս մի շարք քաղաքական ուժերի, այսօր ընդդիմադիր է իրեն հռչակում«Օրինաց երկիրը»: Վերջիններս հնարավո՞ր է, որ տեղ գտնեն ձեւավորված ոչ իշխանական քառյակում ու արդյունքում ստացվի հնգյակ, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
-Պետք է չորս ուժերով հարցը քննարկենք, բայց մինչ այդ «Օրինաց երկիրը» դեռ պետք է իր գործողություններով ապացուցի, որ ընդդիմություն է: Միայն ասելով չէ, թե ընդդիմադիր եմ: Եթե ՕԵԿ-ը ընդդիմադիր վարք դրսեւորի, բնականաբար, միշտ էլ հնարավոր է, որ համագործակցելու եզրեր գտնվեն: Իսկ թե, ի վերջո, կդառնա քառյակ, հնգյակ կամ ընդհանրապես Հանրապետականն էլ ընդդիմությանը կմիանա ու այդպես կդառնանք վեց ուժերով հզոր ընդդիմություն, կյանքը ցույց կտա: Իսկ այսօրվա դրությամբ ասել, որ հնարավոր է, թե` ոչ, պետք է նշեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Ուղղակի, սա կանխատեսումների խնդիր չէ, դա իրենց ընտրությունը պետք է լինի:
- Այս դեպքում, երեք նախագահների օրոք այս ու այն կողմ շուռումուռ եկած ուժի հետ համագործակցելը, արդյո՞ք կարող է նպատակահարմար լինել:
- Քառյակում կա ՀԱԿ-ը, որը ժամանակին եղել է իշխանություն, հետո ընդդիմություն, «Բարգավաճ Հայաստանը», որը ժամանակին եղել է իշխանություն, հիմա` այլընտրանք, կա նաեւ ՀՅԴ-ն, որը նույնպես ժամանակին եղել է ընդդիմություն, հետո դարձել է իշխանություն, ապա կրկին ըննդիմություն, եւ կա «ժառանգությունը», որը միշտ եղել է ընդդիմություն: Այսինքն` կան քաղաքական ուժեր, որ նմանատիպ ճանապարհ են անցել, եւ հիմա ասել, թե ինչ է եղել անցյալում, երեւի այդքան էլ ճիշտ չէ: Ուղղակի, դա տեղեկություն է, որը պետք է իմանանք, հասկանանք, գիտակցենք, իսկ մնացածը ապագան միշտ պետք է պայմանավորվի ապագա վարքագծի շրջանակներում: Բոլորս գիտենք` ով ինչ է անում, եւ ըստ իրենց վարքագծի` հասկանալի կլինի, թե ինչպես ենք աշխատելու: Իսկ հիմա ասել, թե կոնկրետ մեկի հետ չենք աշխատելու, մի քիչ սխալ է, որովհետեւ խորհրդարանում էլ, այդպես չենք աշխատում: Եղել են օրենքներ, որ ողջ խորհրդարանը միաձայն է քվերակել, օրենքներ էլ եղել են, որ տարբեր ձեւ ենք քվեարկել: Այնպես որ, ապագայի հարց է, որոնց խնդիրը «եթե»-ների մեջ է, ու կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում