ՙ«ՕԵԿ-Ի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ»
Արխիվ 12-16«ՕԵԿ-Ի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ»
Մինչեւ երեկ իշխանության կողքին գոյատեւող քաղաքական ուժը` «Օրինաց երկիրը» «անժամանակ հեռացավ» կոալիցիայից: Իսկ թե ինչպե՞ս են այս քայլը գնահատում Հանրապետական կուսակցությունում, «Իրավունքը» ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ.
-Ճիշտն ասած, առաջին հերթին հասարակությունը պետք է գնահատի: Ընդհանրապես ՕԵԿ-ի հայտարարությունը ինձ համար զարմանալի էր ու հիմնավորումները` անընդունելի: Բայց, եթե իրենք որոշել են ընդդիմություն դառնալ, արդեն իրենց խնդիրն է:
- Պարոն Ավետիսյան, իսկ հնարավո՞ր է, որ բոլորովին էլ իրենք չեն որոշել, այլ, պարզապես, ՀՀԿ-ն որոշել է ձերբազատվել ավելորդ «բեռից»:
- Ձեզ թվում է` մենք ենք որոշել, որ իրենք ընդդիմություն դառնան: Իրենք են հայտարարել, մենք ինչպե՞ս կարող էինք նման որոշում կայացնել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

