ՙՙՙԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ՚
Արխիվ 12-16ՙԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ՚
Երեկ նորանշանակ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ անցկացրեց առաջին նիստը, որն անցավ այնքան պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով, որ այն կարելի էր համարել հերթական նիստերից մեկը: Վարչապետն ամենայն ուշադրությամբ լսեց բոլոր նախարարների ելույթները եւ առավել հստակություն եւ կոնկրետություն էր պահանջում նրանցից` բարձրացրած հարցերի վերաբերյալ: Եթե սովորաբար նիստերը տեւում են 60 րոպե, ապա պարոն Աբրահամյանը այն ավարտեց ուղիղ 50 րոպեում` բաց չթողնելով որեւէ հարց:
Կառավարության նիստի ժամանակ առաջարկ ներկայացվեց, որպեսզի թեթեւացվի ՓՄՁ-ների բեռը, առ այն, որ ՀԴՄ-ների չտեղադրման կամ կտրոններ չտրամադրելու դեպքում` տուգանքները քչացվեն: Վարչապետը դրական արձագանքեց այս առաջարկին եւ ասաց, որ. ՙԵրկրի նախագահի ցանկությունն է աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում: Պետք է բարենպաստ պայմաններ ու հարկային դաշտ ստեղծել, որ Հայաստանում ներդրումներ արվեն: Յուրաքանչյուր ներդրողի կողքին պետք է կանգնել: Դա նաեւ ինձ համար է լինելու սկզբունքային հարց՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

