ՙՙՀՀԿ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԱԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Արխիվ 12-16

ՙՀՀԿ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԱԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Վերջերս քաղաքական դաշտում գրեթե աչքի չընկնող ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը որոշել է հիշեցնել իր մասին եւ որոշում կայացրեց դառնալ ընդդիմադիր` բոլոր երեք նախագահների օրոք այս կամ այն կողմ թռչկոտելուց հետո: Թե նման որոշումը կբարձրացնի± ՕԵԿ-ի վարկանիշը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
-Պետք է, որ սրանով ՕԵԿ-ի վարկանիշն ընկնի, քանի որ նրանք ունեին իշխանամետ ընտրողների ձայների մի զգալի մասն ու դրանով ապահովում էին իրենց 5-6 տոկոսանոց էլեկտորատը: Իսկ ընդդիմադիր դաշտը կարծես թե զբաղեցված է. ԲՀԿ-ն կենտրոնամետ ընդդիմություն է, ՀՅԴ-ն` չափավոր, իսկ ՀԱԿ-ը` ծայրահեղ, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի արանքում էլ գտնվում է ՙժառանգությունը՚, որն ավելի ընդդիմադիր է, քան` չափավոր: Հիմա, ինչպես ասում են, տեղերը զբաղեցված են, ուրեմն` ՕԵԿ-ը չի կարող ԲՀԿ-ին կենտրոնամետությունից մղի դուրս կամ դառնա ծայրահեղ` ՀԱԿ-ի նման: Եվ լինելով չափավոր ընդդիմություն` նա պետք է հնարներ գտնի տարբերակվելու մի կողմից ՀՅԴ-ից, մյուս կողմից ՙժառանգությունից՚, որը բավական բարդ է այն առումով, որ ՙժառանգությունը՚ ընտրություններին բավականին ձայն հավաքեց, չնայած պարտվեց եւ հիասթափեցրեց, բայց ցույց տվեց, որ կարող է էլեկտորատ դերակատարություն ունենալ ընտրողների շրջանում: Իսկ ՀՅԴ-ն իր դիքերը պահպանում է` չի աճում, չի էլ պակասում: Այնպես որ, ՕԵԿ-ն այսօր լուրջ խնդիր ունի ընդիմադիր դաշտում տեղավորվելու:
- Իսկ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը Հանրապետական կուսակցության վրա ի±նչ կերպ կազդի:
- Ոչ մի կերպ չի ազդի, որովհետեւ իրենք նախ ցույց կտան, որ ՀՀԿ-ն գնահատում է աշխատող նախարարներին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից` ի դեմս այն երեք նախարարների, որոնք դուրս եկան ՕԵԿ-ից: Եվ դա իշխանական թեւում վստահություն կսերմանի, որ Հանրապետականն իր կադրերին ընդհանրապես չի հանում, քանի որ նրանք աշխատում են հանուն ազգի, հանուն հանրապետության եւ այլն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում