ՙԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ՚
Արխիվ 12-16ՙԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ՚
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ՙՕրինաց երկիր՚ կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանը երեկ ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Թե որն էր նման որոշում կայացնելու հիմնական պատճառը, ճշտեցինք Դ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ. ՙԿուսակցության քաղխորհուրդը երեկ որոշում է կայացրել, որով փոփոխվում է քաղաքական կուրսը, ես անդամակցել եմ ՙՕրինաց երկրին՚ 2012-ին` որպես նախագահ Սերժ Սարգսյանին աջակցող ուժի անդամ, եւ հաշվի առնելով նոր իրողությունները` դադարեցնում եմ կուսակցական գործունեությունս, քանի որ այն անհամատեղելի է գործադիր իշխանության հետ՚:
Հիշեցնենք, որ ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո, երբ հայտարարվեց, որ ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարներ Սերգո Կարապետյանն ու Սամվել Թադեւոսյանը հայտարարեցին, որ դուրս են գալիս կուսակցությունից:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

