ՙՀԱԿ-ՕԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԼՈՒՐՋ ԿԼԻՆԻ
Արխիվ 12-16ՀԱԿ-ՕԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ
ԱՆԼՈՒՐՋ ԿԼԻՆԻ
Արդեն 2 օր է, ինչ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը դուրս է եկել իշխանական կոալիցիայից եւ իրեն հայտարարել որպես ընդդիմություն: ՕԵԿ-ի եւ դրա ղեկավարի մոտ, կարծես թե, վատ բնավորության գիծ է ձեւավորվել` ժամանակ առ ժամանակ փոխել քաղաքական նախասիրությունները եւ ճաշակը: Հետաքրքիր է, արդյոք ժամանակին իշխանության համար դոշ տվող քաղաքական ուժին կընդունեն ՙհրաշալի քառյակի՚ շարքերը ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Ինչպես նշեց խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ. ՙԵս լուրջ հարցերով եմ զբաղվում, կներեք՚: Փաստորեն, դուրս է գալիս, որ ՀԱԿ-ՕԵԿ համագործակցությունն անլուրջ գործընթաց կլինի: Ափսոս, որ անգամ ՀԱԿ-ն է ՙՕրինաց երկրին՚ կոմեդիայի ժանրում տեսնում:

