ՙՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ՚
Արխիվ 12-16ՙՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ՚
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը, որի բացմանը հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ քաղաքական բաժնում` ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Պատգամավորն իր ելույթում նշել է, որ եվրասիական ազգերը եւ պետությունները պետք է համատեղ պայքարեն ֆաշիզմի դեմ, որի դրսեւորումները այս կամ այն կերպ ի հայտ են գալիս ԽՍՀՄ նախկին տարածքներում, որի ժողովուրդները հաղթանակ տարան նախկին ֆաշիզմի դեմ` Հայրենական մեծ պատերազմում, եւ դրան էլ չենք կարող անտարբեր նայել. ՙՕրինակները շատ են, եւ խոսքը միայն նացիստական դրսեւորումների մասին չէ Ուկրաինայում, այլեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում՚:
Հ. Բաբուխանյանը իր խոսքում ավելացրեց, որ Թուրքիան` որպես ահաբեկչական պետություն, կազմակերպում եւ ուղղորդում է իսլամիստ ծայրահեղականներին, որոնք հարձակումներ են գործում Սիրիայում հայերի վրա, իսկ մինչ այդ էլ` Իրաքում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

