- Нет, это не Рио-де-Жанейро...

Արխիվ 12-16

- Нет, это не Рио-де-Жанейро...


ԱՐԵՎՄՏԱՄԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ

Ե°վ մեր երկրում, ե°ւ աշխարհաքաղաքական հարթությունում ժամանակը կարծես խտացած լինի: Ժամանակի հետհաշվարկը սրընթացորեն մոտեցնում է մեզ բախտորոշ սահմանագծին` ապրիլի 29-ին, երբ Մինսկում Հայաստանը պաշտոնապես ստորագրելու է Մաքսային միությունում ընդգրկվելու մասին համաձայնագիրը:

Ու այդ լուրը իր ՙկոտրած ձեռքով՚ մեր հանրությանը մատուցեց թերեւս արեւմտամետ նախարարը` Վահրամ Ավանեսյանը, նշելով, որ համաձայնեցնելու համար մնացել են ընդամենը մի քանի մանրուքներ, մնացած ամեն ինչը համաձայնեցված է: Եվ ահա` լուրը, որ ՕԵԿ-ը չի մտնում իշխանական կոալիցիայի մեջ: Ու քանի որ, ըստ ՀՅԴ ԳՄ-ի, դաշնակները կառավարություն մարդ չեն ուղարկում, ստացվում է, որ 13-րդ կառավարության համար միակ եւ ամբողջական պատասխանատուն մնում է ՀՀԿ-ն:

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ 13 ՕՐ ԱՌԱՋ

Այս կառավարությունը թվով 13-րդն է, Հովիկ Աբրահամյանը դարձավ ՀՀ 13-րդ վարչապետ ամսի 13-ին: Հիմա էլ ՕԵԿ-ը կոալիցիան լքելու մասին հայտարարեց Մաքսային միություն մտնելուց 13 օր առաջ: Էլի 13, գրողը տանի, ու մեկ փուլի ավարտից դեպի մյուս փուլ անցում կատարելը խորհրդանշող 13 թվի այդպիսի բազմակի կրկնությունը մի տեսակ տիեզերական ՙհուշարարություն՚ է, որ տեղի են ունենում կարեւոր փոփոխություններ:
Հիմա ինչո±վ էր իրականում պայմանավորված ՕԵԿ-ի հեռացումը: Ինքը` կուսակցությունը, տարածած հայտարարության մեջ մատնանշում է, որ սեփական  նախընտրական ծրագրի որոշ դրույթներ կոալիցիայի կազմում իրականացնել չի ստացվում, գումարած դրան պատճառներից մեկը հիշատակվում է ՀՀ նախագահի կողմից Արթուր Բաղդասարյանին վարչապետ նշանակելու առաջարկության մերժումը: Բայց այդ ամենը ավելի շուտ հիշեցնում է ոչ թե իրական պատճառ, այլ հարմար պատրվակներ: Չէ որ ՕԵԿ-ի` կոալիցիայում լինելը գալիս է 2008-ի իներցիայից, եւ ինչպես ցույց տվեցին վերջին համապետական ընտրությունների արդյունքները, ՕԵԿ-ը նույն ՀՀԿ-ի համար արդեն ավելի շուտ բեռ էր, քան օգտակար թիմակից: Մի կերպ` սեփական վարչական ռեսուրսի եւ ֆինանսների գերլարումով 5 տոկոսը հավաքած կուսակցության համար նախարարական 3 պորտֆելները, գումարած ԱԱԽ քարտուղարի պաշտոնը արդեն ինքնին մեծ ճոխություն էր, եւ ինքնին հասկանալի էր, որ վարչապետի պաշտոն ուզելը բացարձակապես իրատեսական չէր: Գաղափարական սկզբունքայնության մասին խոսելն էլ ավելորդ է մի կուսակցության պարագայում, որը բոլոր 3 նախագահների օրոք քանիցս անցումներ է կատարել իշխանությունից ընդդիմություն եւ հակառակը: Համ էլ, ինչպես, օրինակ, պարտադիր կուտակայինի հարցում հնարավոր է մեկ ամիս առաջ կողմ լինել, իսկ հիմա` դեմ, ինչ կապ դա կարող է ունենալ որեւէ գաղափարախոսության հետ...
Ամենահավանականը, թերեւս, չբարձրաձայնվող պատճառն է` աշխարհաքաղաքականը: Սեպտեմբերի 3-ից հետո ՕԵԿ-ականները ինչքան էլ ասեին, որ կողմ են Մաքսային միությանը, ոչ ոք չի մոռացել նրանց արեւմտամետությունը: Չի մոռացվել, թե ինչպես էր Արթուր Բաղդասարյանը հրապարակավ ասում, որ կողմ է, որ Հայաստանը միաժամանակ լինի ե°ւ Մաքսային միությունում, ե°ւ ՆԱՏՕ-ում: Չեն մոռացվել եւ նրա ավանդական կապերը Փարիզի հետ, չի մոռացվել նաեւ այն, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը նրան ուղղակիորեն անվանել էր դավաճան այն բանից հետո, երբ հրապարակվել էին բրիտանացի դիվանագետների հետ ՙՄարկո Պոլոյում՚ մտերմիկ զրույցի գաղտնալսումները: Ու ամենատրամաբանականը հետեւյալն է` կամ Արեւմուտքն է նրան հուշել, որ փորձի դառնալ վարչապետ, իսկ չստացվելու դեպքում` անցնի ընդդիմություն, կամ կուլիսներում հենց Հանրապետականներն են նրան ցտեսություն ասել` որպես արեւմտամետի: Առաջինը առավել հավանական է, մանավանդ որ մինչեւ ապրիլի 29-ը մնացած սուղ օրերի ընթացքում նույն Արեւմուտքը հաստատ փորձում է եւ փորձելու է մոբիլիզացնել բոլոր հնարավոր ռեսուրսները, բացահայտելու են նույնիսկ ամենածպտյալ յուրայիններին, միայն թե կարողանան մի կերպ խանգարել Մաքսային միություն մուտք գործելուն: Հիմա բացահայտեցին ՕԵԿ-ին, առաջիկայում ուրիշներին էլ կբացահայտեն: Ու դեռ ինչքան սյուրպրիզներ կտեսնենք...
ՀՅԴ ԳՄ որոշումն էլ ՙմաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը՚ նույնպես, թերեւս  նման է արեւմտյան ճնշումների արգասիքի, մանավանդ որ կուլիսներից խոսակցություններ են հասնում ՀՅԴ ամերիկյան կառույցներից հայաստանյան կառույցի նկատմամբ բավականին կոպիտ շանտաժի մասին: Բայց դաշնակները դաշնակ չէին լինի, եթե այս անգամ էլ չորդեգրեին ՙդեմ ըլլալով կողմ՚ դասական բանաձեւը:

ՊԱՅՔԱՐ` ԱՌԱՆՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՏՐՈՒԹՅԱՆ

Մենք արդեն առիթ ունեցել էինք հիշատակելու, թե ինչպիսի մառազմով են լցված տերպետրոսյանական եւ քոչարյանական քարոզչական կայքերը, ու ինչ հիսթերիա է սանձազերծված սոցիալական ցանցերում: Հիմա վերջին ճիգով հակառուսական տրամադրություն փորձում են բորբոքել` մատուցելով ապատեղեկատվություն, իբր թե ռուսները արդեն իսկ որոշել են Մաքսային միության կազմում Արցախը վերադարձնել Ադրբեջանին: Այդ տականքային սուտը մատուցվում է խիղճն ու արժանապատվությունը վաղուց ծախած երիտասարդ, սակայն հիմնովին փչացած մի քանի ՙվերլուծաբանների՚ գրիչներով, ովքեր իրենց հերթին հիմնվում են ռուսաստանցի ինչ-որ գրանտածիծի ՙհեղինակավոր՚ կարծիքի վրա: Բայց պարզ է, որ քարոզչական դաշտում Արեւմուտքի շահերը սպասարկողները ստույգ տանուլ են տվել, եւ այդ ամենը հուսահատ ճիգեր են:
Իսկ ռեալ քաղաքական դաշտում գործում է այլ մեթոդաբանություն: Մի կողմից` փորձեր են արվում ԲՀԿ-ին ամբողջովին ներքաշել ՙնարնջագույն՚ ընդդիմադիր դաշտ: Դե, բնական է, որ առանց Ռոբերտ Սեդրակիչի եւ նրա անմիջական գործակալներ Վարդան Օսկանյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ այլոց, դժվար թե գլուխ գար ԲՀԿ-ի ներկայացուցչական հանդիպումը սկզբում ԱՄՆ դեսպանատան, իսկ հետո Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ: Երկու դեպքում էլ, պաշտոնապես հաղորդվում է ընդամենը հետեւյալը. ՙՔննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր՚: Պարզ է, որ դա փորձ է ներքաշել ԲՀԿ-ին ՙկարմիր գիծը՚ անդառնալիորեն անցնելու ընթացքի մեջ:
Իսկ ՙհրաշալի քառյակում՚, որը քիչ էր մնում ՙեռյակ՚ դառնար, եթե չլիներ ՀՅԴ ԳՄ որոշումը, մի քեֆ-ուրախություն է այն առիթով, որ ՕԵԿ-ը ՙթռավ՚ ու հիմա ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է ապահովում +4 քվեով: Դե, ՀՀ 2 նախկին նախագահների, բոլոր տեսակի արեւմտասերների ու 5-րդ շարասյուների ՙբարեհաջող՚ սցենարը պարզ է` ինչ-որ հնարքներով ՀՀԿ-ական 5 պատգամավորների դրդել դավաճանության, կամ ինչպես ընդունված է ասել` ՙառնետավազքի՚: Բայց ՙառնետավազք՚ առայժմ երեւում է ՕԵԿ-ից` առնվազն նախարարների ու արդեն  փոխնախարարի տեսքով, ովքեր անհապաղ հրաժարվել են ՕԵԿ-ից:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նույնիսկ այնպիսի թունդ եւ սկզբունքներից զուրկ արեւմտամետը, ինչպիսին է վաստակավոր քցողի համբավ ունեցող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, նշում է, որ ներկայիս ՙկառավարության գոյությունը գրեթե զրոյացնում է ԲՀԿ ընդդիմադիր կարգավիճակը կամ հարցականի տակ դնում այդ կուսակցության միասնականությունը: ՀՅԴ-ն երկար ժամանակ չի կողմնորոշվելու` արմատական ընդդիմություն-կառուցողական ընդդիմություն միջակայքում՚: Սուրենյանցը կանխատեսում է, որ ՙխորհրդարանում շեշտակի աճելու է անկախ պատգամավորների թիվը` գոնե փաստացի՚: Դե պարզ է, Հովիկ Աբրահամյանի վարչապետության գործոնը էապես ազդում է ԲՀԿ-ի վարքագծի վրա, համ էլ ԲՀԿ-ականների մեծամասնությունը բոլորովին ընդդիմադիր խառնվածքի տեր մարդ չեն, եւ այդտեղ թերեւս միանգամայն աշխատում է ժողովրդական խոսքը. ՙՍկզբում մորթուս, հետո որդուս՚: Այնպես որ, անգամ ռեսուրսների գերլարումով եթե հաջողվի ՀՀԿ-ից մի քանի պատգամավոր պոկել, դա հաստատ փոխհատուցվելու է ԲՀԿ-ից պոկվածներով: Դաշնակների պահն էլ բոլորովին միանշանակ չէ, քանի որ ըստ նույն ԳՄ որոշման` ՀՅԴ-ն մտադիր է ՙՇարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից՚: Այսինքն` ամենեւին էլ փաստ չէ, որ ՀՅԴ խմբակցության անդամները մասնակից կլինեն ԼՏՊ-ի ծրագրի իրագործմանը` ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատումը տապալելու փորձին: ՕԵԿ պատգամավորներն էլ փաստ չէ, որ կվարվեն ԼՏՊ-ի ուղեգծի շրջանակներում, առավել եւս, որ ՙքառյակը՚ չի շտապում ներառել ՕԵԿ-ին ու դառնալ ՙհնգյակ՚:
Այս օրերի ընթացքում չպետք է բացառել, որ գրեթե ամբողջ լրատվական դաշտը վերահսկող օլիգարխները հատկապես հեռուստաեթերն ու ինտերնետը ՙտակից՚ կաշխատացնեն` ստեղծելու տպավորություն, որ ՀՀԿ-ն կատարյալ մեկուսացման մեջ է եւ ՙէսօր-էգուց՚ ներսից կպայթի: Բայց ընդհանրապես բոլոր դեպքերում եւ բոլոր շրջանակներում  գործելու է հայկական միջավայրում միշտ անվրեպ դրսեւորվող ՙնաղդի՚ ու ՙնիսյայի՚ երկաթյա տրամաբանությունը, ու քչերը կհանդգնեն ՙնաղդը՚` Մաքսային միություն անխուսափելիորեն մտնելը, փոխել ՙնիսյայի՚` դրա ենթադրյալ տապալման թեկուզեւ գլխապտույտ առաջացնող, բայց զուտ տեսականորեն գոյություն ունեցող անձնական օգուտների հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում