ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Արխիվ 12-16ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացնում է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի` ԱՄՆ-ից ժամանած անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի մենակատարությամբ: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 4 «Իտալական»:
Իսկ ապրիլի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՅՈՒՆԻ հեղինակած, ռեժիսոր` ՊԻՏԵՐ ՌՈԶԵՆ «ԽԱՉԱՏՐՅԱՆ» (2003թ.) վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին: Երեկոյին ներկա կլինեն նաեւ ֆիլմի պրոդյուսերները Դորա Սերվիարյան-Կյունին և Ոոբերտ Լոուրենս Կյունին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

