ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Արխիվ 12-16ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը: Նշվում է, որ շոշափվել են նաեւ Ղրիմի թաթարներին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Բացի Ղրիմի թեմայից, զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

