ԳՅՈՒԼԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԳՅՈՒԼԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Օրերս թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սենսացիոն հայտարարություն է արել, ըստ որի, չի շարունակելու զբաղվելու քաղաքականությամբ։
Նույն աղբյուրի հաղորդմամբ, Աբդուլլահ Գյուլը լրագրողներին հայտնել է, որ ավարտում է նրա քաղաքական կարիերան. «Ներկա պայմաններում ապագայի հետ կապված քաղաքական ծրագրեր չունեմ։ Քանի որ դեռ նախագահի պաշտոնն եմ զբաղեցնում, շատ բաներ բաց չեմ կարող ասել։ Հայտարարեցի մի բան, որ խոսել և քննարկել եմ ընկերների հետ»։
Հիշեցնենք, որ Ա. Գյուլի լիազորություններն ավարտվում են այս տարվա օգոստոս ամսին:

