ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՈՒՆԻՆ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՅՈՒՆԸ
Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի` անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի (ԱՄՆ) մենակատարությամբ: Երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 4 «Իտալական»:
Հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին՝ Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում կկայանա ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՅՈՒՆԻ հեղինակած «ԽԱՉԱՏՐՅԱՆ» (2003թ.) վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին: Երեկոյին ներկա կլինեն ֆիլմի պրոդյուսերները: Կինոդիտումին կհաջորդի Սուրբ Հարության տոնին նվիրված ընդունելություն:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

