ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր իր աշխատանքն է սկսել "Yerevan Cardiology Forum 2014"-ը՝ նվիրված սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին:
Եռօրյա այս մասնագիտական համաժողովը (ապրիլի 17-19-ը) կհամախմբի սրտաբանության ոլորտի տեղացի և աշխարհի առաջատար մասնագետներին, որոնք ինտերակտիվ դասընթացների միջոցով կներկայացնեն կլինիկական սրտաբանության արդի հիմնախնդիրները: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատեսն ենք կլինիկական սրտաբանության ոլորտի աննախադեպ զարգացմանը:
"Yerevan Cardiology Forum 2014"-ի նպատակն է առավելագույնս ինտերակտիվ գիտական ծրագրի միջոցով այդ նվաճումները հասու դարձնել համաժողովի մասնակիցներին, կիրառել դրանք ստիմուլյացիոն և կրթական նպատակներով:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

