«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ»
Արխիվ 12-16«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ»
Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը, որի բացմանը հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ քաղաքական բաժնում ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Պատգամավորն իր երլույթում նշել է, որ եվրասիական ազգերը եւ պետությունները պետք է համատեղ պայքարեն ֆաշիզմի դեմ, որի արտահայտումները այս կամ այնտեղ ի հայտ են գալիս ԽՍՀՄ նախկին տարածքներում, որի ժողովուրդները հաղթանակ տարան նախկին ֆաշիզմի դեմ, հայրենական պատերազմում, որին էլ չենք կարող անտարբեր նայել. «Օրինակները շատ են եւ խոսքը չի գնում միայն նացիստական դրսեւորումներին` Ուկրաինայում, այլեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում»:
Հ. Բաբուխանյանը իր խոսքում ավելացրեց, որ Թուրքիայն որպես ահաբեկչական պետություն կազմակերպում է իսլամիստ ծայրահեղականների, որոնք հարձակումներ են գործում Սիրիայում հայերի վրա, իսկ մինչ այդ էլ Իրաքում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

