ՀՅԴ-Ն ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ ԿՈՂՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ ԿՈՂՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր արդեն պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն եւս կոալիցիա չի մտնի եւ կարդալով վերջիններիս կոլաիցիա չմտնելու ձեւակերպումները գալիս ենք այն համոզման, որ դաշնակները կրկին անգամ, իրենց գործելաոճին հարազատ մնալով, դեմ ըլլալով կողմ են իշխանություններին: Ստորեւ ներկայացնում ենք որոշման կետերը.
1.- Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:
2.- Հետեւել իշխանության եւ կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:
3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից: Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին, 17 ապրիլի 2014թ.
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

