ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ»
Այսօր նորանշանակ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ անցկացրեց առաջին նիստը, որն անցավ այնքան պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով, որ այն կարելի էր համարել հերթական նիստերից մեկը: Վարչապետն ամենայն ուշադրությամբ է լսեց բոլոր նախարարների ելույթները եւ առավել հստակություն եւ կոնկրետություն էր պահանջում նրանցից բարձրացրած հարցերի վերաբերյալ: Եթե սովորաբար նիստերը տեւում են 60 րոպե, ապա պարոն Աբրահամյանը այն ավարտեց ուղիղ 50 րոպեում բաց չթողնելով որեւէ հարց:
Կառավարության նիստի ժամանակ առաջարկ ներկայացվեց, որպեսզի թեթեւացվի ՓՄՁ-ների բեռը, առ այն, որ ՀԴՄ-ների չտեղադրման, կամ չեքեր չտամադրելու դեպքում տուգանքները քչացնեն: Վարչապետը դրական արձագանքեց այս առաջարկին եւ ասաց, որ. «Երկրի նախագահի ցանկությունն է աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում: Պետք է բարենպաստ պայմաններ ու հարկային դաշտ ստեղծել, որ Հայաստանում ներդրումներ արվեն: Յուրաքանչյուր ներդրողի կողքին պետք է կանգնել: Դա նաև ինձ համար է լինելու սկզբունքային հարց»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

