ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ԿԲԱՑԻ «ԱՐՄՄՈՆՈՆ»

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ԿԲԱՑԻ «ԱՐՄՄՈՆՈՆ»


Ապրիլի 25-29-ը Երեւանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Այս տարի կցուցադրվի 17 ներկայացում:

Ըստ զրուցակցի` փառատոնը կբացվի Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փետար Միլուշեւսկու «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ: Արդեն հայ թատերասեր հանրությանը ծանոթ դերասանուհի Բիրուտե Մարը կներկայանա «Բառեր ավազի վրա» մոնոներկայացմամբ, իսկ Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը` հանրահայտ բեմադրիչ Սաուլիս Վարնասի «Խավարում հայտնված» մոնոներկայացմամբ:

Հայ թատերասեր հանրությանը հայտնի եւս մեկ լեհ դերասան Յանոշ Ստոլարսկին էլ կցուցադրի «Հոբ Երանելի» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում Ռուսաստանից հանդես կգան դերասան Ալեքսեյ Բաղդասարովը` «Ապոկալիպսիսի մեկնիչը» եւ  դերասանուհի Օլգա Նովիցկայան` «Դասը» մոնոներկայացումներով: Փառատոնից անմասն չեն մնա հայ դերասաններ Ռոբերտ Հակոբյանը` «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը` «Խարույկ լուսաբացին», Արա Գեւորգյանը` «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը` «Ամիսը գյուղում. Իսլաեւ», Վարազդատ Փանոյանը` «Դորիան Գրեյ» եւ Մարի Գրիգորյանը` «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով:
Մ. Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն մոնոներկայացումների միջազգային փառատոների հանրահայտ տնօրեններ: Ի դեպ, փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում