ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. ՙՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԼԻՆԻ ՃԱՇԱԿՈՎ ՄԱՐԴ՚

Արխիվ 12-16

ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ.
ՙՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ
ԼԻՆԻ ՃԱՇԱԿՈՎ ՄԱՐԴ՚


Վերջին օրերին մշակույթի գործիչների շրջանում ամենից ակտուալ թեման նոր մշակույթի նախարարի ով լինելն է: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով բազմիցս հակադրություններ է ունեցել այժմ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հետ, ՙԻրավունքի՚ հետ զրույցում անկեղծորեն նշեց, որ կցանկանար արվեստի բնագավառի մարդ տեսնել այդ պաշտոնում:
-Կարծում եմ` նոր նախարարը վստահաբար պետք է առաջին հերթին լինի ճաշակով մարդ, դա շատ կարեւոր է: Պետք է արվեստին մոտ կանգնած մարդ լինի, հասկանա, թե ինչ բան է արվեստը եւ ինչպես է պետք սատարել արվեստին: Վերջին մի քանի տարիներին ես այդպիսի մարդ չեմ տեսել այդ պաշտոնում: Տեսել եմ մարդիկ, ովքեր շատ քիչ են առնչվում եւ գրեթե կապ չունեն արվեստի հետ: Իսկ այդպիսի մարդիկ երբեք չեն կարող կառավարել եւ ճիշտ ուղղության վրա դնել մեր արվեստը: Այսինքն` մեզ պետք է մարդ, ով առաջինը` ճաշակ ունի, երկրորդը` բանիմաց է եւ կարող է կառավարել մշակույթը, եւ իր կողքին կունենա շատ լուրջ մենեջեր ու օգնականներ, որոնք մենեջերությունից եւ պրոդյուսինգից բան են հասկանում: Անուններ չեմ ուզում տալ:

ՙ... ՆՎԱՍՏՍ ԻՆՉՈՎ
ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐԻՆ՚


-Սուրեն, Դուք բազմիցս հակադրություններ եք ունեցել Հ. Պողոսյանի հետ...
- Հարցը նրանում է, որ Շահվերդյան ազգանունը լսելով` միանգամից նրա մեջ բացասական ու մերժողական էմոցիաներ են արթնանում: Եթե Հայաստանում կան մի քանի երիտասարդ գործող ռեժիսորներ (թեպետ արդեն ինձ երիտասարդ չի կարելի համարել), որոնք մի փոքր պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում, տեղական ոչ մի թատրոնում տեղ չունեն, ինչո±վ է դա պայմանավորված: Հիմա ես արդեն սկսել եմ զբաղվել ինքս իմ` անտերպրիզային թատրոնով, այսինքն` վարձակալում եմ թատրոնի շենք եւ ներկայացում բեմադրում: Բայց շատ անիմաստ եւ անհեթեթ ներկայացումներ պետական հովանավորության տակ են եւ պետական թատրոններում ինչ ուզում` անում են: Ես սպասում եմ, որ մի օր կգա բանիմաց նախարար: Ընդամենը պահանջս եւ ցանկությունս հետեւյալն է` որ նա մի փոքր ճաշակ ունենա, այ դա արդեն շատ բան կփոխի: Այս ամենից բացի, չնայած մշակույթի նախարարն իմ ոչ մի նախաձեռնություններին չի արձագանքում եւ ոչ մի կերպ չի աջակցում, ես` նվաստաս, ինչո±վ կարող եմ օգտակար լինել նախարարին, պատրաստ եմ նրան օգնել:

ՙՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՈՒ ԱՆՏԵՍՎԱԾ՚

-Սուրեն, վերջին շրջանում նշում էիք, որ Հայաստանում էլ ներկայացումներ չեք բեմադրի եւ որ դրսի հետ ավելի հեշտ է աշխատելը, բայց վերջերս արդեն երկու ներկայացում եք բեմադրել:
- Խնդիրը հետեւյալն է, ՙՍեւ, դառը շոկոլադ՚ ներկայացումն ուղղակի Էմմա Պետրոսյանի եւ Արամոյի առաջարկն էր, որ միասին համագործակցենք: Այն մեր նախագիծն է եւ ոչ մի թատրոնի հետ կապ չունի: Իհարկե, շնորհակալ եմ պարոն Խանդիկյանից եւ Դրամատիկական թատրոնից, որ հնարավորություն ընձեռեցին փորձերը եւ ներկայացումներն իրականացնել այնտեղ, դա իսկապես շատ մեծ օգնություն էր: Բայց, այս դեպքում, ժողովրդի լեզվով ասած` մենք ենք մեր գլխի տերը: Այսինքն` ներկայացումը կարող է իր ճակատագիրը եւ պատմությունը շարունակել այլ քաղաքներում: Մոտ ապագայում ծրագրեր ունենք` ներկայացումը խաղալու Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլ երկրներում: Սա անտերպրիզային ներկայացում է, որը թե ի±նչ ճակատագիր կունենա` այս կամ այն նախարարից, ոչ մի պաշտոնյայից եւ ոչ մի թատրոնից կախված չէ: Ներկայացման ճակատագիրը մեր ձեռքում է: Կարծում եմ` ընդհանրապես Հայաստանում թատրոնի օրենքի բացակայությունն է լինում պատճառ, որ մարդիկ, որոնք կարող են ինչ-որ բան անել, նոր շունչ հաղորդել այս ոլորտին, ում ներկայացումները գնահատում են ու պարտադրված չեն գնում տոմսեր, այլ ունեն իրենց հանդիսատեսը, բայց մնում են պետական միջոցներից եւ պետական թատրոններից դուրս ու անտեսված:

ՙՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ`
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԲԱՅՑ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ՚


-Վերջերս էլ բեմադրեցիք ՙԵս կին եմ՚ նոր ներկայացումը:
- Այն բեմադրեցի երկու տարի առաջ, որը պատմում է ընտանիքում բռնությունների մասին: Երեք կնոջ ճակատագիր է` իրական պատմությունների վրա հիմնված, որտեղ ընտանիքներում կանայք բռնության են ենթարկվել եւ այսպես ասած` պատժի առաջ են կանգնած: Վերջերս էլ երկու ներկայացում ունեցանք ԹԳՄ-ի դահլիճում: Մոտ ապագայում էլ սպասեք այդ ներկայացմանը: Այն հետաքրքիր ներկայացում է հենց մեր տարածաշրջանում, որովհետեւ իսկապես մեր տարածաշրջանում ընտանիքում բռնությունը առկա է:
- Այսինքն, ակտուալ թեմա է, քանի որ դեռեւս քննարկվում է գենդերային հավասարության մասին օրենքը:
- Այո, իսկապես ակտուալ է եւ հետաքրքիր է, որ ներկայացումից հետո հանդիսատեսը մնում է քննարկման: Ներկայացումը ներկայացում, բայց քննարկումները շատ հետաքրքիր են անցնում, որովհետեւ շատ հակասական կարծիքներ կան եւ այդ քննարկումները բուռն են ընթանում: Ի դեպ, այդ տարբերակը նաեւ առաջարկում եմ ՙՍեւ, դառը շոկոլադ՚ ներկայացումից հետո:
- Իսկ այդ քննարկումներն արդյունք տալի±ս են, ինչ-որ բան փոխվո±ւմ է ներկայացման մեջ:
- Բնականաբար, ես ընդհանրապես լսել սիրում եմ, եթե հասկանում եմ, որ այս կամ այն շեշտադրումը ներկայացման մեջ չի հասել հանդիսատեսին եւ մեսիջը սխալ է ընկալվում ներկայացման մեջ, ապա փոփոխություններ լինում են, դա բնական պրոցես է: Երջանիկ եմ, որ ՙՍեւ, դառը շոկոլադ՚ ներկայացման պիեսի հեղինակ Էմմա Պետրոսյանը բոլոր փորձերին ներկա է գտնվել: Իրականում, թատրոնի պատմության մեջ բոլոր հետաքրքիր պիեսները ստեղծվել են հենց հեղինակի ներկայությամբ, թատրոնում են գրվել պիեսները, փոփոխվել փորձերի ընթացքում, սա է իրականը: Իսկապես ճիշտ է, որ դրամատուրգը բեմադրիչի կողքին լինի, որովհետեւ երբ նա գրում է պիեսը, իր մտքերը չի տեսնում, իսկ փորձերի ժամանակ տեսնում է եւ կարող է այս կամ այն մասն ավելացնել կամ փոփոխության ենթարկել հենց այդ ընդհանուր քննարկման շրջանակներում:

ՙՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿԽԱՂԱՆՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՚


-Սուրեն, Գերմանիայում Ձեր բեմադրած ՙՍիրահարված Հիտլերը՚ ներկայացումն ի±նչ եղավ:
- Այն խաղացվում է Ռումինիայում, վերջերս ցուցադրվեց Իտալիայում, այսպես աշխարհով շրջում է: Կարծում եմ, մոտ ապագայում, եթե գտնենք միջոցներ կամ հրավիրող կողմ լինի, այդ ներկայացումը կխաղանք նաեւ Հայաստանում:
- Բազմաթիվ միջազգային փառատոներ են տեղի ունենում Հայաստանում, հնարավոր չէ± այդ շրջանակներում հրավիրել:
- ՙՍիրահարված Հիտլերը՚ ներկայացումը երբ որեւիցե փառատոնի է մեկնում, հրավիրող կողմը հոգում է բոլոր ծախսերը: Հայաստանի փառատոները այդ բոլոր ծախսերը ներկայացման ՙտիրոջ՚ վրա են թողնում, իսկ այսօր չեմ կարող ինձ թույլ տալ, որպեսզի իմ ներկայացումը բերեմ Հայաստան: Եթե ինչ-որ մեկը միջոց կգտնի եւ կհրավիրի` հոգալով բոլոր ծախսերը, մեծ հաճույքով ներկայացումը կխաղանք Երեւանում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում