Մոսկվայում ավարտվել է կողոպուտի եւ սպանության երեք դեպքերի մեղադրանքով դատարանում հայտնված Գեւորգ Մարտիրոսյանի քրեական գործի դատաքննությունը: Երդվյալների վերդիկտը հետեւյալն էր. մեղավոր է եւ ներողամտության արժանի չէ...
ՙՄոգ՚ Գեւորգին մեղսագրվող հանցագործությունները, ըստ իրավապահների, հետեւյալն էին. Գ. Մարտիրոսյանը տեղեկացված լինելով, որ իր ապագա զոհերը խոշոր գումարներ ունեն, այցելել էր նրանց` իբր մոգական ծիսակատարություններ անցկացնելու նպատակով: Նրա զոհերը կանայք էին: Նրանց հետ զրույցի ժամանակ Մարտիրոսյանը խմիչքին հերոին էր խառնում եւ, օգտվելով կանանց անօգնական վիճակից, թմրադեղի մահացու չափաքանակ ներարկում: Մեղադրողը պահանջել է, որպեսզի գող-մարդասպանը դատապարտվի 25 տարվա ազատազրկման եւ այդ պատժը կրի խստացված ռեժիմով գաղութում:
ՉԻԼԻՆԳԱՐՈՎԻ ԴՈՒՍՏՐԸ ՏՈՒԺԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
ՌԴ խորհրդի անդամ, հայկական արմատներով գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովի դուստրը` Քսենիան, Մոսկվայում բախվել է ավտոբուսին, այնուհետեւ հարվածել եւս երկու մարդատար ավտոմեքենայի: Քսենիա Չիլինգարովան հոսպիտալացվել է: Արթուր Չիլինգարովը պատահարի ականատես է եղել, սակայն չէր տուժել:
ՕՁԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Ղրղըզստանի գյուղական մի դպրոց էին ՙհաճախել՚ օձերը: Դասերը դադարեցվել էին: Օրական այդ դպրոցի տարածքում հայտնվում են 20-30 օձ: Մարզի բնակիչները դիմել էին պետական համապատասխան ատյաններին, սակայն այնտեղից պատասխանել էին, որ օգնել չեն կարող: Այնուամենայնիվ, գտնվել էր մի խիզախ պաշտոնյաª ԱԻՆ մարզային վարչության պետ Դայըրբեկ Քարիմովը: Նա ուղարկվել էր դեպքի վայրª հանգամանքները պարզելու համար: Հավանաբար, նրան այդ հարցում ՙկօգնեն՚ դպրոցում ուսում առնող 150 աշակերտները: