ԵՎ ՆՈՐԻՑ ՍԵՎԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ՍԵՎԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է


Սկիզբը նախորդիվ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, 2001թ.-ին ընդունված ՙՍեւանի մասին՚ օրենքի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ Սեւանի ներկայիս խնդիրներին առնչվող մեր զրույցի ընթացքում առանձնացվեց երկու հանգամանք: Նախ, ոռոգման նպատակով լճից ջրի բացթողումը, եթե հանգեցնի Սեւանի մակարդակի անկման, ապա դա կարող է վերստին առաջ բերել լճի ճահճացման վտանգ: Եվ երկրորդը. Սեւանում այսօր կան առանց արհեստական կերի 20-25 հազար տոննա ձկան սնվելու համար բավարար բնական հնարավորություններ, բայց նախատեսվում է լճի ձկնաբուծության ծրագիր իրականացնել արհեստական կերակրման միջոցով` հատուկ ցանցերի մեջ:
Մյուս կողմից էլ, իրոք, Արարատյան հարթավայրում կա ոռոգման ջրի պակասի գերխնդիր, ինչպես նաեւ կոպիտ սխալ է խոշոր ձկնաբուծություն կազմակերպել հարթավայրի ստորգետնյա ջրերի հաշվին, երբ կան Սեւանի հնարավորությունները: Ավարտելով մեր զրույցը պարոն Թադեւոսյանի հետ, փորձեցինք ի վերջո պատկերացում կազմել, թե այս բոլոր հակասական խնդիրների մեջ կարո±ղ են լինել կոմպրոմիսային լուծումներ:
-  Ինչպես ջրի բացթողման, այնպես էլ ձկնաբուծության զարգացման երկու ծրագրերն էլ իրենց ներկայիս տեսքով, ինչ խոսք, վտանգում են Սեւանը: Առավել եւս, որ լիճը այսօր գտնվում է, այսպես ասած, կենդանի եւ մեռյալ միջավայրերի սահմանագծում ու դեռ պահպանում է ճահճացման վտանգը: Ընդ որում, նկատենք, որ դա կապված է ոչ միայն լճի մակարդակից, այլ նրա ջրերի բաղադրությունից: Եվ հենց այդ բաղադրությունն է, որ այսօր դեռ շարունակում է լուրջ մտավախությունների տեղիք տալ: Այսինքն` որպեսզի կարողանանք պահպանել նաեւ ջրի որակական հատկանիշների փոփոխության վերջին տարիների դրական տենդենցը, պետք է պարզապես բացառել Սեւանի մակարդակի հետագա անկումը: Ավելին, վերջերս ուսումնասիրություններ է իրականացրել գերմանական ընկերություններց մեկը, որի եզրակացության համաձայն` տարեկան առնվազն 15 սմ-ով լճի մակարդակի աճ է պետք ապահովել: Հիմա, եթե կառավարությունը խոսք է տալիս, որ ոչ թե 20, այլ գոնե տարեկան 10-15 սմ բարձրացում կապահովի, ապա, իհարկե, ոռոգման, այսինքն` Արարատյան հարթավայրի գյուղացիությանն աջակցելու նպատակով կարելի է մտածել հավելյալ ջրթողի մասին: Վերջին հաշվով պետք է հաշվի առնենք այն փաստը, որ իրոք, բավականին մեծ հողատարածքներ, անկախ նրանից, թե պատճառը որն է, ու ովքեր են մեղավոր, այսօր գործնականում մնացել են անջրդի, եւ դրա լուծումը ամեն դեպքում պետք է գտնել: Իսկ դրա համար պետք է կոմպրոմիսների գնալ, որի հարցադրումներից մեկն այն է, թե ինչու է պետք առաջիկա 5 տարիներին հավելյալ ջուր բաց թողնել եւ ոչ թե, ասենք, 2 տարի: Երկրորդ` դրան զուգահեռ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել Արփա-Սեւանի վերանորոգման ուղղությամբ: Երրորդը. Սեւանա լճի համալիր ծրագրում հատուկ կետեր կան լրացուցիչ, այդ թվում` Վեդիի եւ Եղվարդի ջրամբարների կառուցման մասին, որոնց առկայության դեպքում Սեւանից հավելյալ ջուր վերցնելու խնդիրն այսօր չէր լինի: Այսինքն` այդ ծրագրերը եւս պետք է կոնկրետացնել, եւ հույս ունեն, որ Սեւանից հավելյալ ջրաքանակներ վերցնելու քննարկումների ժամանակ ԱԺ-ում կանդրադառնան նաեւ հարցերի այս ողջ համալիրին: Այս դեպքում միայն հնարավոր է մի փոքր մեղմել այն բացասական սպասելիքները, որոնք առաջ կբերեն Սեւանից հավելյալ ջրթողը:
Նույն կոմպրոմիսներն են պետք նաեւ Սեւանում արդյունաբերական նշանակության ձկնարդյունաբերություն կազմակերպելու ծրագրի հետ կապված: Այս առումով նախ նկատենք, որ Սեւանում կուտակված հսկայական կենսազանգվածը, որն ունակ է հսկայական ձկնապաշարներ կերակրել, ձկան բացակայության պարագայում միանգամայն բացասական ներգործություն է ունենում ջրի որակի վրա: Այսինքն` ձկնարդյունաբերության միջոցով այդ կենսազանգվածը մաքրելը եւ դրա հաշվին ջրի որակի բարձրացումը իր հերթին կարող է կոնկրետ ազդեցություններ ունենալ լճից հավելյալ ջրաքանակ վերցնելու առաջարկը քննարկելու ժամանակը: Բայց փոխարենը խոսվում է ցանցերի մեջ արհեստական կերով ձկան բազմացում իրականացնելու ցանկության մասին: Բայց չէ± որ այդ դեպքում արհեստական կերի այն մասը, որը ձուկը չի հասցնի անմիջապես օգտագործել, անցնելու է ցանցերի միջով եւ հայտնվելու է լճում: Մոտավոր հաշվարկներով այդկերպ տարեկան կտրվածքով Սեւանի բիոզանգվածը կավելանա տարեկան մոտ 35-40 հազար տոննայով, ինչը եւս խիստ վտանգավոր է լճի ջրերի որակի համար: Եվ երբ հաշվի ենք առնում, որ Սեւանա լիճը գործնականում մեր ջրաղբյուրների մոտ 70 տոկոսի հիմքն է, ապա դժվար չէ պատկերացնել, թե քիմիական պարունակություններ ունեցող այդ արհեստական կերերի հայտնվելը լճում ինչ հավելյալ ռիսկեր է պարունակում: Իսկ այս դեպքում կոմպրոմիսային տարբերակ կարող է լինել բնական կերի հաշվին ձկնարդյունաբերության կազմակերպումը լճում, առանց այդ ցանցերի ու կերի, ինչը լուրջ մասշտաբների պարագայում շատ կարճ ժամանակամիջոցում կարող է ստանալ Արարատյան հարթավայրի ձկնարդյունաբերությանը էականորեն գերազանցող արդյունաբերական նշանակություն: Վերջին հաշվով, բոլոր ձկնարդյունաբերողներն էլ քաջ գիտակցում են, որ բնական կերի պարագայում կարող են ստանալ շատ ավելի որակյալ ձուկ, ընդ որում` կերակրման բացակայությունը կնպաստի նաեւ ինքնարժեքի նվազեցմանը: Օրինակ, ինչպիսի±ն էր այդ համալիրը խորհրդային ժամանակահատվածում. ձկնաբուծարանները մայրական ձկնկիթից ստանում էին մանրաձուկ ու բաց թողնում լիճ: Այն բնական կերի հաշվին աճում էր, ու հետո կազմակերպվում էր արդյունաբերական նշանակության որսը: Իսկ այս համակարգը վերականգնելը ու թեկուզեւ մի քանի մասնավոր ընկերությունների միջոցով շահագործելը կարող է լինել իմ ասած կոմպրոմիսային լուծումը: Բայց այս դեպքում էլ կան նաեւ արհեստական կերի ներկրման բիզնես-շահերը...
- Ի դեպ, կա տարբերակ, որն այդ խնդիրն էլ է լուծում. զուգահեռաբար արհեստական կերի վրա հիմնված ձկնարդյունաբերություն կազմակերպել Հրազդան գետի հունի երկայնքով, որն առանձնահատուկ ծախսեր չի պահանջում:
- Իհարկե դա էլ է շատ լավ տարբերակ, առավել եւս, որ այն էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում: Այսինքն, կարելի է գտնել մի շարք նման լուծումներ, որոնք մի կողմից կնպաստեն տվյալ ոլորտի զարգացմանը, մյուս կողմից էլ, Սեւանում խնդիրներ չեն առաջացնի: Այսինքն, պետությունը, ձկնարդյունաբերողները, մասնագետները եւ բնապահպանները կարող են լուրջ քննարկումների միջոցով ի հայտ բերել այդ բոլոր կոմպրոմիսային տարբերակը: Եվ խնդիրը հենց դա է, որ այս հարցերը այդ կարգի բազմակողմ եւ լրջագույն քննարկումներ անցնեն, եւ ոչ թե հենց այնպես ոտքի վրա որոշումներ կայացվեն: Ընդ որում, կրկնում եմ, այդ բոլոր քննարկումներում կարեւորագույն հարցը, որ ոչ մի պարագայում չի կարելի անդառնալի վտանգների ենթարկել Սեւանի էկոհամակարգը, պետք է կարեւորվի բոլորի կողմից:

ՎԵՐՋ¤
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում