ԴԱՀԿ-Ն 8 ՏԱՐԻ ՊԱՐՏԱԿՈՒՄ Է ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻ

Արխիվ 12-16

ԴԱՀԿ-Ն 8 ՏԱՐԻ ՊԱՐՏԱԿՈՒՄ Է ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻ

ՀՀ քաղաքացի Լյուբով Սուրենի Փիլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է բաց նամակով.
ՙԵրեւանի քաղաքապետարանի եւ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից օրենքի կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք ելնելով Արա Աբրահամյանին պատկանող ընկերության շահերից, 8 տարվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում 29.05.2006թ. 05-3374 դատական կատարողական թերթով իմ օրինական պահանջները կատարելու համար:
Սկսած 2005 թվականից, Արամի փողոց 38 հասցեով սեփական տան ինձ պատկանող 1/3 բաժնեմասը վերցվել է ՙպետական կարիքների համար՚` հօգուտ ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ի, իսկ փոխարենը, ըստ հաշտության համաձայնության, ես քաղաքապետարանից պետք է ստանամ նույն հասցեով հողատարածքը (332.6 քառ.մ.) որպես պետության կողմից իմ սեփականությունը վերցնելու դիմաց փոխհատուցում:
Չնայած նրան, որ հաշտության համաձայնությունը 16.12.2005թ. հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից եւ 21.04.2006թ. վավերացվել բարձրագույն` Վճռաբեկ դատարանի կողմից, ես 8 տարիների ընթացքում ստիպված եմ պայքարել դատարաններում եւ պաշտպանելով իմ իրավունքները` մի քանի անգամ անցնել բոլոր դատական ատյաններով, պաշտպանվելով քաղաքապետարանի եւ ԴԱՀԿ ծառայության կամայականություններից…
07.03.2013թ. Վարչական դատարանը իմ հայցով ՎԴ 2350/05/11 գործով որոշում ընդունեց կատարողական վարույթի հերթական դադարեցման դեմ եւ նորից պարտավորեցրեց ԴԱՀԿ ծառայությանը` հարկադիր կարգով կատարել ինձ հողատարածքի (332.6 քառ.մ.) տրամադրման մասով 29.05.2006թ. 05-3374 կատարողական թերթի պահանջը:
Այդ դատական որոշման հիման վրա 17.05.2013թ. կատարողական վարույթը վերսկսվել է, սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները շարունակում էին անգործություն ցուցաբերել, առաջին անգամ վկայակոչելով այն, որ ինձ համար նախատեսված հողատարածքը վաճառվել է ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ին: Դա նշանակում է, որ դատաքննությունների ժամանակ քաղաքապետարանը 2008թ. տվյալ ՙգործարքը՚ գիտակցաբար թաքցնում էր, քանի որ պետական փոխհատուցման վաճառքը անօրինական է եւ հակասում է Վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի որոշումներին: 332.6 քառ.մ. հողատարածքի անօրինական վաճառքի փաստը բացահայտվել է միայն իմ հարցումից եւ 2012թ. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական պատասխանից հետո:
Փաստորեն, Հայաստանի բարձրագույն դատարանների` ինձ 332.6 քառ.մ. տրամադրելու վերաբերյալ որոշումների առկայության պայմաններում, Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանը, չարաշահելով իր ծառայողական դիրքը, դատարանից թաքուն 27.05.2008թ. կատարել է աննախադեպ անօրինական ակտ, կնքելով Արա Աբրահամյանին պատկանող ընկերության` ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ի հետ 332.6 քառ.մ. իմ փոխհատուցումը ներառող հողատարածքի ուղղակի վաճառքի պայմանագիր:
Հասկանալով, որ քաղաքապետարանի եւ ԴԱՀԿ աշխատակիցների կամայականության պայմաններում իմ պահանջների կատարումը անհնար է առանց նոր դատաքննության, իմ կողմից հայց է ներկայացվել վարչական դատարան` քաղաքապետարանի ՙգործարքը՚ անվավեր ճանաչելու եւ անօրինական կերպով վաճառված 332.6 քառ.մ. հողատարածքը գրանցված իրավունքներից ազատելու վերաբերյալ:
27.02.2014թ. ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ՎԴ 2085/05/12 գործով պաշտպանեց իմ օրինական իրավունքները եւ իր որոշմամբ, իմ փոխհատուցման (332.6 քառ.մ.) վաճառքի մասով, քաղաքապետարանի եւ ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ի միջեւ գործարքը ճանաչեց անօրինական եւ անվավեր, այդպիսի գործարքի հետեւանքների կիրառմամբ՚:
Սակայն Երվանդ Զախարյանի եւ ԴԱՀԿ-ի թեթեւ ձեռքով հօգուտ օլիգարխ Արա Աբրահամյանի արված ՙբեսպրեդելը՚ չի վերացվել, ու ավելին, գործընթացը իներցիայով շարունակվում է, եւ մարտի 27-ից ՀՀ Վճռաբեկ դատարանում կա բողոք ընդդեմ Վերաքննիչ վարչական դատարանի` հօգուտ քաղաքացու ընդունված որոշման: Այնուհետ Լ. Փիլոյանն իր բաց նամակում նշում է. ՙԱյսպիսով, փաստորեն պետության անունից.
1. Երեւանի քաղաքապետարանը (ԾԻԳ) 2005թ. վերցրել եւ քանդել է իմ անշարժ գույքը` հօգուտ ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ի, փոխարենը պարտավորվելով ինձ տրամադրել պետական փոխհատուցում նույն հասցեով Արամի փողոց 38, 332.6 քառ.մ. հողատարածքը:
2. Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանը անտեսելով Վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի որոշումներով հաստատված 2005թ. կնքված հաշտության համաձայնության պայմանները, 2008թ. վաճառեց ինձ համար նախատեսված 332.6 քառ.մ. Արա Աբրահամյանի ընկերությանը` ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ին՚:
Ըստ Լ. Փիլոյանի` 8 տարի ոտնահարվում են 332.6 քառ.մ. նկատմամբ իր իրավունքները, չեն վերացվում Երվանդ Զախարյանի անօրինականության հետեւանքները ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ի օգտին եւ անտեսելով 05-3374 կատարողական թերթի պահանջը` ՙԴԱՀԿ ծառայությունը, դատական կատարողական թերթի առկայության պայմաններում, 2006թ. սկսած, կատարողական վարույթի իր անօրինական դադարեցումներով եւ անգործությամբ, 8 տարի է՚, ինչ թույլ է տալիս խուսափել 332.6 քառ.մ. տարածքի` օրինական տիրոջը հարկադիր տրամադրումից:
Քաղաքացին, դիմելով ՀՀ նախագահին եւ 8 տարվա ընթացքում տեղի ունեցածը որակելով ՙռեյդերական գործարք՚, որն այժմ փորձ է արվում ՙՀՀ բարձրագույն Վերաքննիչ դատարանի որոշմամբ օրինականացնել՚,  խնդրում է կասեցնել կոպիտ խախտումները, որոնք արտահայտվում են` չկատարելով ՙիմ օգտին ընդունված, օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները, եւ հակաօրինական կերպով գործում են Արա Աբրահամյանի եւ ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ի շահերի օգտին... Խնդրում եմ ցուցում տալ, որպեսզի պետության կողմից իմ սեփականությունը վերցնելու համար որպես փոխհատուցում հողատարածքի (332.6 քառ.մ.) փոխանցումը ինձ վերջապես տեղի ունենա եւ իմ` որպես 05-3374 կատարողական թերթով բռնագանձողի պահանջները բավարարվեն՚:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում