Ապիրլի 14-ին, ժամը 18:05-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:
Այդ օրը Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում Վ. Սիմոնյանին դանակով հարվածել էր 1952 թ. ծնված Միշա Ս.-ն:
ԶՈՀՎԵԼ ԷՐ ԿՐԱԿԻ ՄԵՋ
Անցած կիրակի Ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել էր ընդամենը 35 րոպե անց: Հրդեհի հետեւանքով 1961 թ. ծնված Ռոբերտ Ղազարյանը ծխահարվել, այրվել եւ մահացել էր:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
26-ամյա Հրայրը հայտնվել էր հիվանդանոցում ապրիլի 13-ին, ժամը 12:25-ին: Ախտորոշվել էր ՙ...ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն՚: Ոստիկանները արագ պարզել էին, որ այդ օրը երիտասարդը վնասվածքը ստացել էր ժամը 11:00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի մոտ, վիճաբանության ժամանակ: Բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին էր ներկայացել 1967 թ. ծնված Լեւոն Ա.-ն եւ խոստովանել, որ Հրայր Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը, եւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Ա. ԱԲԳԱՐՅԱՆ