ՙՙՙՙՙՀԱԿ-Ը ՔՆՈՒՄ-ԱՐԹՆԱՆՈՒՄ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ Է ԵՐԱԶՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՀԱԿ-Ը ՔՆՈՒՄ-ԱՐԹՆԱՆՈՒՄ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ Է ԵՐԱԶՈՒՄ՚
Դե ինչ, կառավարության ցավից պրծան, հիմա էլ տառապում են հանրապետության նախագահին գահընկեց անելու մոլուցքով: Իսկ ովքե±ր` կհարցնենք միամտաբար, իսկ էլ ով, եթե ոչ ՀԱԿ-ն իր շրջապատով: Հայտնի հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ոչինչ չի հետաքրքրում, եւ որ իրենք հետ չեն կանգնելու իրենց ցանկություններից: Իսկ թե ինչպես են դա պատկերացնում, դա իհարկե լուրջ խնդիր է, քանի որ մի քանի հարյուր միտինգավորներով, ընդամենը հերթական անգամ ժամանակ կանցկացնեն արդեն ավանդավայր դարձած Ազատության հրապարակում, իրար կգովեն, ուրիշներին էլ կփնովեն, իսկ վերջում էլ` բարի գիշեր կասեն եւ տուն կվերադառնան: Ինչու է այդքան անբավարարված ՀԱԿ-ը` հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նրանց պահանջը ոչ միայն վարչապետի հրաժարականին է վերաբերել, այլ եթե ընդդիմություն են, ապա պետք է ողջ համակարգին ընդդիմություն լինեն, իսկ մասնակի չի լինում:
-Ինձ համար զարմանալի չէ, որ ՀԱԿ-ը նման հայտարարությամբ է հանդես եկել:
- Ստացվում է, որ նրանց մոտ` գնալով կենացներն են քաղցրանում, քանի որ մինչ այդ ՀՀ նախագահի հրաժարականի մասին այդքան շատ չէին բարձրաձայնում, որքան` կառավարության հրաժրականի:
- Դե, քայլ առ քայլ առաջ են գնում, ինչն էլ ինձ համար զարմանալի չէ: Վերջնանպատակը ՀՀ նախագահի հրաժարականն է, որի մասին քնում-արթնանում եւ երազում են:
- Դուք լուրջ նախադրյալներ տեսնում եք իրենց պահանջներում:
- Ոչ, իհարկե այդ պահանջը անլուրջ է եւ հիմքերից զուրկ: Եթե տրամաբանություն լիներ, ես կտեսնեի, բայց չկա: Այսօր վարչապետ է փոխվել, նոր կառավարություն է ձեւավորվում, իսկ սովորաբար ընդդիմությունն այդ ընթացքում քայլեր չի անում, սպասում է, որ նոր կառավարությունը գոնե մի վեց ամիս աշխատի, որից հետո, եթե կունենան դժգոհություններ, հետեւաբար կառավարության միջնորդավորմամբ կարող են պահանջել նաեւ նախագահի հրաժարականը: Այս էտապում, քաղաքական այս իրավիճակում եւ այն մարտահրավերները, որոնք ունենք աշխարհից, չեմ կարծում, որ դա լուրջ առաջարկ է եւ ընկալելի կլինի բոլորի համար:
- Ապրիլի 28-ին Հայաստանն արդեն պետք է ՄՄ-ին անդամագրվելու վերջնական համաձայնությունը տա: Արդյո±ք հենց սա է այն հիսթերիան, որն ուղղված է ՀՀ նախագահին, որպեսզի այն չստորագրվի:
- Չեմ կարծում, որ այդպես է, քանի որ հենց ՀԱԿ առաջնորդն էր ողջունողներից մեկը` Հայաստանը ՄՄ-ի կազմում տեսնելու գաղափարին: Հիմա ինչու պետք է դա պատճառ հանդիսանա նախագահի հրաժարականի համար: Կարծում եմ, որ ՄՄ մտնելու այդ քայլն արժանացել է մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանը:
- ԲՀԿ-ի կեցվածքն այս օրերին ինչպե±ս եք գնահատում. ոչ այս կողմն են, ոչ այս կողմն են` հնչում են իրարից տարբեր հայտարարություններ:
- Ուրիշ կուսակցության գործունեությունը գնահատելը արդքան էլ շնորհակալ գործ չէ: ԲՀԿ-ն ունի իր մարտավարությունը, տակտիկան ու ստրատեգիան, եւ ես չեմ կարող նրանց տեղը որեւէ պատասխան տալ: Շուտով ամեն բան պարզ կլինի:
- Ինչ ունի քննարկելու ՕԵԿ-ը, որը կոալիցիոն գործընկեր է ՀՀԿ-ին, որ արդեն մի քանի օր է, ինչ ոչ մի ձայն չի հանում իրենց անելիքների մասին:
- Իմ կարծիքով, ոչ մի քննարկելու բան էլ չունի: Պարզապես, կարծում եմ, որ որոշ կուսակցություններ իրենց մարտավարությունն ու կշիռը մեծացնելու, կարեւորությունն ապացուցելու համար հաճախ նման հնարքների են դիմում: Չէ որ ՕԵԿ-ը եւս պատասխանատու է Տիգրան Սարգսյանի կառավարության համար, ունի երեք նախարար: Այսինքն` ե°ւ հաջողությունների, ե°ւ անհաջողությունների համար կոալիցիա մտած կուսակցությունները պատասխանատվություն են կրում:
- Այս լռակյացությունը նրանց կողմից նեղացվածության, թե ինչ-որ բան ապացուցելու հանգամանք է:
- Չեմ կարող մեր կոալիցիոն գործընկերոջը վիրավորական պիտակներ կպցնել, բայց եթե նրանց դիրքորոշումը հայտնի լինի, ապա առաջիններից մեկը կլինեմ ու կհայտնեմ այն, ինչ մտածում եմ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

