ՙՙՆՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ՚

Արխիվ 12-16

ՙՆՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է`
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ՚


Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերը նախօրեին կրկին ադրբեջանական կողմի կրակահերթերի տակ են եղել: Մոտ չորս ժամ տեւած կրակոցները, բարեբախտաբար, մարդկանց չեն վնասել, բայց դրանց հետեւանքով գազի խողովակն է պայթել, տների եւ մանկապարտեզի պատուհաններ են կոտրվել, տանիք է ծակվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մովսես գյուղի գյուղապետ ԱՐԱՐԱՏ ԱՎԱԼՅԱՆԸ:
-Հիմա, փառք Աստծո, ոչինչ չկա, հանգիստ է: Մարդիկ ավելի շուտ ոչ թե խուճապի մեջ են, ինչպես գրում են, այլ հոգեբանորեն ծանր վիճակում են: Լավ է, որ մարդկանց չեն վնասել:
Իսկ Այգեպարի գյուղապետ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՅԴԻՆՅԱՆՆ այսպես ներկայացրեց.
- Մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են, երբեմն նման պահերին թվում է` պատերազմական տարիներն են:
Երեկվա այդ մի քանի ժամ տեւած կրակոցները տպավորություն էին ստեղծում, որ ոնց որ 90-ական թվականները լինեն: Նկուղներում ենք գիշերներն անցկացնում, հերթապահում ենք, որ հանկարծ հրդեհ բռնկվի, ինչ-որ բան չլինի, ժամանակին նկատենք: Վտանգը մոտ է, բայց այգեպարցու համար գյուղը լքելը խնդրի լուծում չէ: Գյուղից դուրս եկող մարդ չկա, մեր տունն ա, ոչ մի տեղ էլ չենք գնալու: Ուղղակի, էս կրակոցները շատ են ազդում էրեխեքի ու տարեց մարդկանց վրա:
Կարմիրաղբյուրի գյուղապետ ՄԱՆՎԵԼ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆՆ էլ ասաց.
- Վնասված շինությունների մասին ոչ ոք չի մտածում, մարդիկ միայն երազում են, որ իրենց երեխաներն էլ սարսափի մեջ չապրեն: Մարդիկ խաղաղ քնած են իրենց ընտանիքներով, հանկարծ կրակում են: Ոնց որ հրավառության ժամանակ գյուղը լուսավորվում է, էդպես է լինում: Հետո ասում եք` ի±նչ վնաս են տվել: Մարդկանց էրեխեքը վախից շաքար են ստանում 15 տարի: Էլ չեն դիմանում. իրենք դիմանում են, բայց իրենց սիրտը, առողջությունը,  չի դիմանում:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ անդրադառնալով նախօրեին մոտ չորս ժամ տեւած կրակոցներին` ասաց.
- Կրակոցները տեւել են մինչեւ ուշ գիշեր, այժմ սահմանին հանգիստ վիճակ է, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել եւ լռեցրել հակառակորդին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում