Զարմանալի բացահայտումներ են արել ռուս լրագրողներն ու փորձագետները:

Արխիվ 12-16

Զարմանալի բացահայտումներ են արել ռուս լրագրողներն ու փորձագետները: Դեռ մարտի 31-ին ՌԴ ԱԳՆ-ն իր մտահոգությունն էր հայտնել, որ Կիեւում իշխանություն վերցրած մայդանցիները Ուկրաինայի հարավ-արեւելքում բողոքները ճնշելու նպատակով հրավիրել են վարձկանների Greystone Limited մասնավոր ռազմական ձեռնարկությունից: Այնուհետ եղավ տեղեկատվություն, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն ՋՈՆ ԲՐԵՆԱՆԸ կեղծ փաստաթղթերով ժամանել էր Կիեւ` որոշում կայացնելու, թե ինչպես պետք է ճնշվի Հարավ-Արեւելքը: Կիեւը դա փրփուրն ի բերան հերքում էր, սակայն այցի փաստը հաստատեց ամերիկյան կողմը: Եվ ահա ի հայտ եկավ առավել քան զարմանահրաշ, ապշեցուցիչ հանգամանք` պարզվում է ԱՄՆ-ի ՙգլխավոր լրտեսը՚ Կիեւ էր ժամանել, քանի որ Դոնեցկի մարզում անհետ կորել են ԱՄՆ քաղաքացի 20 վարձկաններ` Greystone Limited-ից, որոնք ժամանակին Իրաքում խաղաղ ցուցարարների գազանային գնդակահարությամբ հայտնի Blackwater մասնավոր ռազմական ձեռնարկության վերակազմավորված տեսակն են: Դե ինչ, զարմանալով հանդերձ մնում է ամեն մի չափ ու սահման կորցրած ամերիկացիներին հիշեցնել, որ ռազմագերիների իրավունքների մասին միջազգային համաձայնագրերը չեն տարածվում վարձկանների վրա, եւ եթե մի օր համացանցում հայտնվի այդ 20-ի կտորտանքների պատկերը, ոչ ոքի դրա համար մեղադրելու օրինական հիմքեր չեն լինելու...
Գարնանային սրացումներն արտահայտվում են եւ քաղաքական ոլորտում: Այսպես, ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ զարմանալիորեն կորցրել է գարնանային վառ գույներով եւ բնության զարթոնքով ուրախանալու հատկությունը, ու նրա աչքին ամենուրեք շախմատային կոմբինացիաներ են երեւում. ՙԱյս պահին Սերժ Սարգսյանը շախմատային լեզվով ասած, հայտնվել է ցուգցվանգի մեջ, իսկ ժողովուրդն էլ ցայտնոտի մեջ է հայտնվել ոչ լեգիտիմ իշխանության ձեռքին՚: Զարմանալի է, թե ինչպես այդ ՙոչ լեգիտիմը՚ դեռ կոշտուկ չի գոյացրել Լ. Զուրաբյանի լեզվին եւ նրան ունկնդրողների թմբկաթաղանթներին, սակայն զարմանալով, պետք է հորդորենք այդ խորապես դժբախտ գործչին` ժպտա աշխարհին, եւ աշխարհը քեզ կժպտա:
Սակայն գարնանային սրացումների անվիճելի ռեկորդակիրը, անկասկած, ռուսատյացության հողի վրա շեղված ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ է: Ահա թե ինչ ենք հայտնաբերել համացանցում. ՙՄոսկվայի լրագրողական շրջանակներում տեղեկություն է տարածվում, որ Երեւանի մոտակայքում վերջերս խմբակային բռնաբարության է ենթարկվել Ռուսաստանից մի լրագրողուհի, խուլիգանական մղումներով, նրան ուղեկցող մեկ այլ ռուսաստանցի լրագրողի ներկայությամբ: Այս կապակցությամբ, քաղաքագետ Իգոր Մուրադյանը մեր հարցմանն ի պատասխան ասել է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել ոչ թե խուլիգանական մղումներով, այլ գաղափարական հողի վրա, եւ բռնաբարության միտքն առաջացել է միանգամից, այլ ոչ թե նախօրոք ծրագրված ու չարամտության ռեժիմում: Ռուսաստանցի լրագրողներն իրենց պահել են խիստ ճչացող ձեւով եւ վիրավորել են Հայաստանն ու հայ ժողովրդին՚: Ի±նչ լրագրողուհի, ի±նչ բռնաբարություն, այն էլ` ՙգաղափարական՚, եթե ռուսական ԶԼՄ-ները դրանից տեղյակ չեն, դեսպանատունը տեղյակ չէ, ոչ ոք բողոքներ չի ներկայացնում... Զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ պարզապես Իգոր Մուրադյանը երազում տեսել է, որ գաղափարական հողի վրա ռուս լրագրողուհի է բռնաբարում եւ մինչեւ հիմա չի կարողանում դուրս գալ այդ երազի տպավորության ազդեցությունից:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում