Ինչպես տեղեկացանք ՀՅԴ-ին մոտ կանգնած վստահելի աղբյուրից, Ծաղկաձորում տեղի ունեցող տարեկան գերագույն ժողովի կուլիսներում բավականին կոշտ բախումներ են եղել ՀՅԴ հայաստանյան կառույցի եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դաշնակցական ջոջերի միջեւ:
Այդ արեւմտյան կառույցների ներկայացուցիչները հայաստանյան գործընկերներին մեղադրել են ՙռուսներին ամբողջովին ծախված լինելու՚ մեջ եւ պահանջել, որ հրաժարվեն իշխող կոալիցիա վերադառնալու, ընդհանրապես իշխանության հետ համագործակցելու գաղափարից եւ հանդես գան հստակ դիրքորոշմամբ` ընդդեմ Մաքսային միությունում Հայաստանի անդամակցության: Նրանք դիմել են ուղղակի շանտաժի` սպառնալով, որ հակառակ դեպքում իսպառ կդադարեցվի հայաստանյան կառույցի ֆինանսավորումը: Ի պատասխան դրա` հայաստանյան դաշնակցականները մեղադրել են ամերիկյան կուսակիցներին այն բանի համար, որ վերջիններս ժամանակին հրապարակավ դատափետել էին Արծվիկ Մինասյանին, Հրայր Կարապետյանին եւ Արթուր Աղաբեկյանին` գրավով Ծոմակի որջը կրակի միջոցով սանիտարական մաքրման ենթարկած երիտասարդների ազատ արձակումն ապահովելու համար: