ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՙՅՈՒՆԻԲԱՆԿ՚- ՙՀԻՆ ԷՐԻՎԱՆ՚ ՙՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՙՅՈՒՆԻԲԱՆԿ՚-
ՙՀԻՆ ԷՐԻՎԱՆ՚ ՙՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՚


ՙՀին Էրիվան՚ ռեստորանի եւ ՙՅունիբանկի՚ ղեկավարության միջեւ բուռն թափով շարունակվող հայտնի վեճը նոր շրջադարձեր է ստանում: Մասնավորապեսª ՙՀին Էրիվանի՚ սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ապրիլի 11-ին ՙՅունիբանկից՚` մասնավորապես բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանից, սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել:
-Նամակում իմ հասցեին հնչում են սպառնալիքներ, անձնական վիրավորանքներ: Նամակը գրված է ճահճի մեջ գտնվող մարդու կողմից: Չափերն անցել են, հորդորում են դադարեցնել պայքարը, այլապես ինձ հետ հաշվեհարդար կտեսնեն:
- Հատկապես ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
- Մենք այդ սպառնալիքների հետ կապվածª արդեն իսկ ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել, եւ մանրամասներն այս պահին, քանի որ այն արդեն պատկան մարմինների մոտ է, տեղին չեմ համարում բաձրաձայնել:
- Լավ, այդ դեպքում կասեքª դրանք Ձեր անձին ուղղված սպառնալիքնե±ր են:
-Այո, անմիջապես իմ անձին ուղղված, հակառակ դեպքում չէի դիմի ոստիկանություն: Դիմել եմ, որպեսզի այսուհետ ինձ հետ կատարված ցանկացած իրողություն, գործողություն վերագրեն տվյալ մարդկանց, ովքեր գրել, ստորագրել են այդ նամակի տակ: Իսկ այդ նամակը ես ստացել եմ անձամբ ՙՅունիբանկի՚ վարչության նախագահ Վարդան Աթայանի ստորագրությամբ: Ես չեմ կարող ասել սպառնալիքի ենթատեքստը, բայց այդ սպառնալիքից ես ենթադրում եմ, որ ինձ, իմ ընտանիքի, իմ աշխատողների հետ ցանկացած պահի, ցանկացած պատահար եւ հաշվեհարդար կարող են տեսնել: Քանի որ այդ նամակը գրված է ոչ հավասարակշիռ մարդու ձեռքով, շատ ամբիցիոզ, նյարդային համակարգը լարված մարդու կողմից:
Բացի սպառնալիքից նամակում աշխարհի տակի վիրավորական բառերն է օգտագործել: Կան բառեր, որ հայհոյանքից էլ վատ են: Այսինքն` ավելի լավ է հայհոյես, մի հատ էլ ապտակես, բայց նման ձեւով չգրես:
ՙՀին Էրիվանի՚ սեփականատերը, սակայն, չի բավարվել միայն ոստիկանություն դիմելով.
- Ապրիլի 17-ին, երբ Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերով հարց ու պատասխան է ունենալու, իմ կինը` ՌԴ-ի քաղաքացի, որպես ՙՀին Էրիվանի՚ համասեփականատեր` հիսուն տոկոսի բաժնետեր, պետք է ուղիղ եթերով հնչեցնի, որ ՌԴ-ի քաղաքացի Գագիկ Զաքարյանի կողմից ստեղծված հայկական ՙՅունիբանկը՚ անօրեն կերպով փորձում է տիրանալ ՌԴ-ի քաղաքացու հիսուն տոկոս բաժնեմասին:
Սպառնալիքների հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ՙՅունիբանկի՚ վարչության նախագահ Վարդան Աթայանից, սակայն անձամբ նրա հետ խոսել մեզ չհաջողվեց: Մեր հարցին պատասխանեց ՙՅունիբանկի՚ աշխատակիցը, ով չներկայացավ եւ ասաց, որ դրա հետ կապված` նրանք իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարություն կգրեն:
Փորձեցինք Ոստիկանության լրատվական ծառայությունից պարզել` ստացե±լ են իրենք հաղորդում, թե` ոչ: Սակայն այնտեղից մեզ խնդրեցին նշել, թե կոնկրետ որ բաժին է Մանվել Տեր-Առաքելյանի փաստաբանը հաղորդում ներկայացրել: Երբ մենք փորձեցինք դա պարզել պարոն Տեր-Առաքելյանից, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙԴա գաղտնիք է, երբ ոստիկանությունը ստանա, կհայտարարի՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում