ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՙՅՈՒՆԻԲԱՆԿ՚- ՙՀԻՆ ԷՐԻՎԱՆ՚ ՙՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՀԻՆ ԷՐԻՎԱՆ՚ ՙՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՚
ՙՀին Էրիվան՚ ռեստորանի եւ ՙՅունիբանկի՚ ղեկավարության միջեւ բուռն թափով շարունակվող հայտնի վեճը նոր շրջադարձեր է ստանում: Մասնավորապեսª ՙՀին Էրիվանի՚ սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ապրիլի 11-ին ՙՅունիբանկից՚` մասնավորապես բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանից, սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել: -Նամակում իմ հասցեին հնչում են սպառնալիքներ, անձնական վիրավորանքներ: Նամակը գրված է ճահճի մեջ գտնվող մարդու կողմից: Չափերն անցել են, հորդորում են դադարեցնել պայքարը, այլապես ինձ հետ հաշվեհարդար կտեսնեն:
- Հատկապես ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
- Մենք այդ սպառնալիքների հետ կապվածª արդեն իսկ ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել, եւ մանրամասներն այս պահին, քանի որ այն արդեն պատկան մարմինների մոտ է, տեղին չեմ համարում բաձրաձայնել:
- Լավ, այդ դեպքում կասեքª դրանք Ձեր անձին ուղղված սպառնալիքներ են:
-Այո, անմիջապես իմ անձին ուղղված, հակառակ դեպքում չէի դիմի ոստիկանություն: Դիմել եմ, որպեսզի այսուհետ ինձ հետ կատարված ցանկացած իրողություն, գործողություն վերագրեն տվյալ մարդկանց, ովքեր գրել, ստորագրել են այդ նամակի տակ: Իսկ այդ նամակը ես ստացել եմ անձամբ ՙՅունիբանկի՚ վարչության նախագահ Վարդան Աթայանի ստորագրությամբ: Ես չեմ կարող ասել սպառնալիքի ենթատեքստը, բայց այդ սպառնալիքից ես ենթադրում եմ, որ ինձ, իմ ընտանիքի, իմ աշխատողների հետ ցանկացած պահի, ցանկացած պատահար եւ հաշվեհարդար կարող են տեսնել: Քանի որ այդ նամակը գրված է ոչ հավասարակշիռ մարդու ձեռքով, շատ ամբիցիոզ, նյարդային համակարգը լարված մարդու կողմից:
Բացի սպառնալիքից նամակում աշխարհի տակի վիրավորական բառերն է օգտագործել: Կան բառեր, որ հայհոյանքից էլ վատ են: Այսինքն` ավելի լավ է հայհոյես, մի հատ էլ ապտակես, բայց նման ձեւով չգրես:
ՙՀին Էրիվանի՚ սեփականատերը, սակայն, չի բավարվել միայն ոստիկանություն դիմելով.
- Ապրիլի 17-ին, երբ Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերով հարց ու պատասխան է ունենալու, իմ կինը` ՌԴ-ի քաղաքացի, որպես ՙՀին Էրիվանի՚ համասեփականատեր` հիսուն տոկոսի բաժնետեր, պետք է ուղիղ եթերով հնչեցնի, որ ՌԴ-ի քաղաքացի Գագիկ Զաքարյանի կողմից ստեղծված հայկական ՙՅունիբանկը՚ անօրեն կերպով փորձում է տիրանալ ՌԴ-ի քաղաքացու հիսուն տոկոս բաժնեմասին:
Սպառնալիքների հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ՙՅունիբանկի՚ վարչության նախագահ Վարդան Աթայանից, սակայն անձամբ նրա հետ խոսել մեզ չհաջողվեց: Մեր հարցին պատասխանեց ՙՅունիբանկի՚ աշխատակիցը, ով չներկայացավ եւ ասաց, որ դրա հետ կապված` նրանք իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարություն կգրեն:
Փորձեցինք Ոստիկանության լրատվական ծառայությունից պարզել` ստացե±լ են իրենք հաղորդում, թե` ոչ: Սակայն այնտեղից մեզ խնդրեցին նշել, թե կոնկրետ որ բաժին է Մանվել Տեր-Առաքելյանի փաստաբանը հաղորդում ներկայացրել: Երբ մենք փորձեցինք դա պարզել պարոն Տեր-Առաքելյանից, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙԴա գաղտնիք է, երբ ոստիկանությունը ստանա, կհայտարարի՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

