ԲՀԿ-ԱԿԱՆ ՙՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ՚ ՙՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՚
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՙՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ՚ ՙՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՚
Տեւական լռությունից հետո, երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը, կուսակցության ռմբարկու պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնի, վերջինիս տեղակալի եւ քաղաքական բաժնի վարիչի հետ: Տարածված հաղորդագրության մեջ ընդամենը նշված էր, որ քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Իսկ թե որոնք են դրանք` նշված չէ: Հետաքրքրությունների շրջանակից տեղեկանալու համար նախ դիմեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանին, ով նշեց, որ հաղորդագրության մեջ ասվածին ոչինչ չի կարող ավելացնել:
Արդյո±ք նա տեղյակ չէ, թե որոնք են այդ հետաքրքրությունները` հարցին պատասխանեց. ՙԵս շատ լավ գիտեմ, թե որոնք են ԲՀԿ-ի հետաքրքրությունները, որի մասին ձեզ հավուր պատշաճի ներկայացվում են ԲՀԿ բոլոր հանդիպումների ընթացքում՚:
Ի վերջո, ի±նչ հետաքրքրություններ պետք է ունենա ԲՀԿ-ն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպելու ընթացքում` հարցին Տ. Ուրիխանյանը մեզ ուղղորդեց, որպեսզի ԲՀԿ առաջնորդի հետ կապված հարցով դիմենք պարոն Ծառուկյանի մամուլի պատասխանատուին: Ուստի եւ դիմեցինք Իվետա Տոնոյանին` հասկանալու հետաքրքրությունների շրջանակը, որը կարող է շատ գլոբալ լինել, եւ հարցին ի պատասխան` նա ասաց. ՙԲազմաթիվ ոլորտների հետ կապված քննարկումներ են եղել, եւ այն, ինչ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, դրանից ավել որեւէ բան ասել չեմ կարող՚:
Հետաքրքրությունների մեջ ներառվե±լ են ներքաղաքական, կառավարության հետ համագործակցության, ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված խնդիրներ` հարցին ի պատասխան լսեցինք. ՙՔննարկվել են բազմաթիվ հարցեր՚:
Թե ինչու փակագծերը չի բացվում այդ բազմաթիվ հարցերից գոնե երկուսի համար` Ի. Տոնոյանը նշեց. ՙՈրովհետեւ հանդիպման մեծ մասն ընթացել է առանց տեսանկարահանման եւ ավելին, ինչ կա պաշտոնական հաղորդագրության մեջ, դրանից ավել կոմպետենտ չեմ պատասխանելու: Եղել են բավականին լայն հետաքրքրություններ եւ այդ լայն հետաքրքրությունների շրջանակում էլ եղել են այդ քննարկումները, եւ չեմ կարող որեւէ հետաքրքրություն նշել՚: Կարելի± է արդյոք հանդիպումների հետաքրքրություններն ու նպատակները թաքուն դիտարկել, այն էլ` հանրությունից, եթե իհարկե այն բխում է նրա շահերից` հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը նշեց, որ եթե այն թաքուն լիներ, դրա մասին հաղորդագրություն չէր տարածվի. ՙԸնդհանուր շեշտադրումներով ասվել է, թե ինչ հարցեր են քննարկվել՚:
Իսկ թե ինչ լայն հետաքրքրություններ կարող են ունենալ քաղաքական կուսակցությունները մի երկրի դեսպանի հետ, որը ներկայացնում է մի պետություն, որը հայտնի է իր հակաժողովրդավարությամբ, բազում տեռորիստական ակտերի իրականացմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, էլ չենք ասում աշխարհի տարբեր պետություններում ապակայունացում ստեղծելու համբավով, (վերջին օրինակը` Ուկրաինան), ցույց կտա ապագան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

