ԲՀԿ-ԱԿԱՆ ՙՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ՚ ՙՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՙՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ՚ ՙՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՚

Տեւական լռությունից հետո, երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը, կուսակցության ռմբարկու պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնի, վերջինիս տեղակալի եւ քաղաքական բաժնի վարիչի հետ: Տարածված հաղորդագրության մեջ ընդամենը նշված էր, որ քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Իսկ թե որոնք են դրանք` նշված չէ: Հետաքրքրությունների շրջանակից տեղեկանալու համար նախ դիմեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանին, ով նշեց, որ հաղորդագրության մեջ ասվածին ոչինչ չի կարող ավելացնել:
Արդյո±ք նա տեղյակ չէ, թե որոնք են այդ հետաքրքրությունները` հարցին պատասխանեց. ՙԵս շատ լավ գիտեմ, թե որոնք են ԲՀԿ-ի հետաքրքրությունները, որի մասին ձեզ հավուր պատշաճի ներկայացվում են ԲՀԿ բոլոր հանդիպումների ընթացքում՚:
Ի վերջո, ի±նչ հետաքրքրություններ պետք է ունենա ԲՀԿ-ն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպելու ընթացքում` հարցին Տ. Ուրիխանյանը մեզ ուղղորդեց, որպեսզի ԲՀԿ առաջնորդի հետ կապված հարցով դիմենք պարոն Ծառուկյանի մամուլի պատասխանատուին: Ուստի եւ դիմեցինք Իվետա Տոնոյանին` հասկանալու հետաքրքրությունների շրջանակը, որը կարող է շատ գլոբալ լինել, եւ հարցին ի պատասխան` նա ասաց. ՙԲազմաթիվ ոլորտների հետ կապված քննարկումներ են եղել, եւ այն, ինչ նշված է  պաշտոնական հաղորդագրության մեջ, դրանից ավել որեւէ բան ասել չեմ կարող՚:
Հետաքրքրությունների մեջ ներառվե±լ են ներքաղաքական, կառավարության հետ համագործակցության, ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված խնդիրներ` հարցին ի պատասխան լսեցինք. ՙՔննարկվել են բազմաթիվ հարցեր՚:
Թե ինչու փակագծերը չի բացվում այդ բազմաթիվ հարցերից գոնե երկուսի համար` Ի. Տոնոյանը նշեց. ՙՈրովհետեւ հանդիպման մեծ մասն ընթացել է առանց տեսանկարահանման եւ ավելին, ինչ կա պաշտոնական հաղորդագրության մեջ, դրանից ավել կոմպետենտ չեմ պատասխանելու: Եղել են բավականին լայն հետաքրքրություններ եւ այդ լայն հետաքրքրությունների շրջանակում էլ եղել են այդ քննարկումները, եւ չեմ կարող որեւէ հետաքրքրություն նշել՚: Կարելի± է արդյոք հանդիպումների հետաքրքրություններն ու նպատակները թաքուն դիտարկել, այն էլ` հանրությունից, եթե իհարկե այն բխում է նրա շահերից` հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը նշեց, որ եթե այն թաքուն լիներ, դրա մասին հաղորդագրություն չէր տարածվի. ՙԸնդհանուր շեշտադրումներով ասվել է, թե ինչ հարցեր են քննարկվել՚:
Իսկ թե ինչ լայն հետաքրքրություններ կարող են ունենալ քաղաքական կուսակցությունները մի երկրի դեսպանի հետ, որը ներկայացնում է մի պետություն, որը հայտնի է իր հակաժողովրդավարությամբ, բազում տեռորիստական ակտերի իրականացմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, էլ չենք ասում աշխարհի տարբեր պետություններում ապակայունացում ստեղծելու համբավով, (վերջին օրինակը` Ուկրաինան), ցույց կտա ապագան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում