Այն, որ ակտիվ պայքար էր գնում վարչապետի պաշտոնի համար տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ակնհայտ դարձավ մինչ նոր վարչապետի նշանակումը:
Այդ ակտիվ մասնակիցներից էին նաեւ ՕԵԿ-ականները, եւ հայտնի է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը առաջարկել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Սակայն եղավ այն, ինչ արդեն եղավ, եւ ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ն այս օրերին կիսանեղացվածություն է դրսեւորում եւ թաքուն պահում իրենց որոշումները` կմնա± կոալիցիայում, թե± ոչ, չնայած, որ պետք էր ավելի շուտ այդ մասին արտահայտվել, եթե իրականում պաշտոնը չէ, որ պետք է գեղեցկացնե ՕԵԿ-ին: Ինչեւէ, ըստ որոշ լուրերի, Ա. Բաղդասարյանը կարծես իրերն է հավաքում աշխատասենյակից, սակայն դեռ անհայտ է` դուրս է գալիս պաշտոնի±ց, թե± կգնա այլ պաշտոնի: Սպասենք առաջիկա զարգացումներին: Ի դեպ, բոլոր փորձերը` կապ հաստատելու ՕԵԿ պատգամավորների հետ, անցան ապարդյուն... Ա. ՀԱԿՈԲՅԱՆ