ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ «ՀԻՆԳԵՐՈՐԴ, ԹԵ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ»
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ «ՀԻՆԳԵՐՈՐԴ, ԹԵ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ»
Արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին ընդառաջ խոսակցություններ են շրջանառվում, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ կնշանակվի սփյուռքի նախարար: Այս տարին նույնպես բացառություն չեղավ, հատկապես, որ նոր կառավարություն է ձեւավորվում: Սակայն մամուլում ու քաղաքական կուլիսներում այս անգամ տարածվեց մի տեղեկատվություն, թե կփակվի սփյուռքի նախարարությունը եւ կկցվի այն արտգործնախարարությանը, իսկ ԱԳՆ-ին կից կլինի սփյուռքյան կառույց, որն էլ կղեկավարի Հ. Դեմոյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ, ով տվեց կարճ պատասխան.
-Կարող եմ ասել, որ դա հինգերորդ, թե վեցերորդ անգամն է (արդեն հաշվիը կորցրել եմ), որ որոշ լրատվամիջոցներ, մեղմ ասած, որոնք կարծում են թե իրենք լրատվամիջոց են, նման ապատեղեկատվություն են տարածում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

