ՔԱՌՅԱԿԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է ՀԱՆՐԱՎԱՀԱՔԻ ՊԱՀՈՎ
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է ՀԱՆՐԱՎԱՀԱՔԻ ՊԱՀՈՎ
Այսօր՝ քառյակի քննարկումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին ասաց, որ հստակ չի կարող ասել՝ ապրիլի 28-ին քառյակի նախատեսված հանրահավաքը ուժի մեջ է, թե՝ ոչ, որովհետև ըստ նրա՝ հարցը չի քննարկվել. «Ոչ մի այլ բան որոշված չէ»:
Բացի դրանից, Ռուստամյանը նշեց, որ դեռևս միասնական նոր օրակարգ չի հաջողվել ձեւավորել եւ կփորձեն դա անել քառյակի հաջորդ նիստին, որը տեղի կունենա, ըստ նրա, «հաջորդ շաբաթ»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

