ՙԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼԸ ՄԻ ՔԻՉ ՏԱՐԲԵՐ Է ԵՐԿՐՈՐԴ-ԵՐՐՈՐԴԻՑ՚

Արխիվ 12-16

ՙԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼԸ ՄԻ ՔԻՉ ՏԱՐԲԵՐ Է ԵՐԿՐՈՐԴ-ԵՐՐՈՐԴԻՑ՚


Ֆինլանդիայի Վանտա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել ուկրաինացի, խորվաթ, գերմանացի, նորվեգացի մարզիկներին, իսկ եզրափակչում աշխարհի փոխչեմպիոնը ուժերը չափեց եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ: Եվրոպայի եռակի չեմպիոնի հետագա ծրագրերի մասին ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ըմբիշի անհատական մարզիչ ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ:
-ՙԻրավունքը՚ շնորհավորում է Ձեզ` Արթուրի չեմպիոն դառնալու կապակցությամբ, նախ` որպես հայր, ապա` որպես նրա անհատական մարզիչ:


- Շնորհակալ եմ...
- Ապրիլի 9-ին անցկացված ասուլիսում Արթուրը նշեց, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո ուրախանում է ինչպես առաջին անգամ, իսկ Դուք` որպես նրա մարզիչ, ի՞նչ կասեք` զգացմունքային առումով տարբերվո՞ւմ էր առաջին հաղթանակը երրորդից:
- Քանի որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները տեղի են ունենում ամեն տարի, բացառությամբ օլիմպիական տարվա, այստեղ ամեն անգամ պետք է գնալ ապացուցելու, որ առաջինն ես: Արթուրը յուրաքանչյուր հաղթանակից ուրախանում է յուրովի, որովհետեւ մեկնում է միայն հաղթելու նպատակով: Թե° երկրորդ անգամ եւ թե° երրորդ անգամ շատ ուրախացավ իհարկե, բայց էմոցիաները այդքան ցույց չտվեց: Կարծում եմ, առաջին անգամ չեմպիոն դառնալը մի քիչ տարբեր է երկրորդ-երրորդից` էմոցիաներն ավելի շատ են: Իր ամեն հաղթանակի համար հպարտություն կա, ինձ համար կապ չունի` Արթուրը տասներորդ անգամ էլ չեմպիոն դառնա, հպարտությունն ու ուրախությունը նույնչափ կլինեն:
- Առջեւում աշխարհի առաջնությունն է, ինչ ծրագրեր ունի Եվրոպայի եռակի չեմպիոնն այս մրցաշարի հետ կապված:
- Թեեւ ծրագիր ասվածն այդքան էլ չեմ հասկանում, ասեմ, որ եթե մրցաշարին մասնակցում է այսպիսի արդյունքներ ցույց տվող մարզիկ, ուրեմն` պետք է մասնակցի միայն ոսկե մեդալ նվաճելու համար: Մինչ առաջնությունը նախապատրաստական փուլ կլինի, մայսի 12-ից կամ 13-ից կսկսվեն հավաքները, մինչ առաջնությունը երկու միջազգային մրցաշար էլ կլինի, ոչ թե արդյունքների կամ մրցանակների համար, այլ դրանք կկազմեն նախապատրաստական փուլի մի մասը:
- Արթուրը տարին սկսել է փայլուն հաղթանակներով` մրցակիցներին չզիջելով ոչ մի միավոր, ո:րն է այս հաղթական տարվա գլխավոր նպատակը:
- Աշխարհի առաջնությունը... Միավորներ չի տալիս մրցակիցներին, ու թվում է, թե անսխալ է գործում, բայց ինձ համար, որպես նրա մարզչի, Արթուրը դեռ չի հասել այն վիճակին, որը ես եմ ուզում: Կփորձենք նրան այդ վիճակին հացնել Աշխարհի առաջնութան համար

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում