ԱՅԼԱՍԵՌՈՒՄ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓԱԿ ՖՈՐՄԱՏՈՎ

Արխիվ 12-16

ԱՅԼԱՍԵՌՈՒՄ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓԱԿ ՖՈՐՄԱՏՈՎ

Երեկ այլասեռում տարածող հկ-ներից մեկը` «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր 2012-2013 թթ. իրականացված «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլան»: Կլոր սեղանի միջոցով մասնակիցները պետք է ամփոփեին հստակ ծրագիր: Քննարկման ընթացքում պետք է ներկայացվեր նաեւ «Գենդերային բաղադրիչի ներառումը հասարակագիտություն առարկայի մեջ» առաջարկությունների փաթեթը, որը որոշակի աժիոտաժ է առաջացրել հանրակրթության ոլորտում: Սակայն ինչպես եւ սպասելի էր վերոնշյալ գաղափարը դրական արձագանքի չէր արժանացել, նախ սկզբից հայտարարվել է, թե քննարկումը փակ ֆորմատով է, ապա խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը: Քննարկմանը ներկա գտնվելու ցանկություն ունեցողների եւ կազմակերպիչների միջեւ վեճ է առաջացել, որին խառնվել են նաեւ տվյալ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Դեպքի մասին առավել մանրամասն զրուցեցինք  վերոնշյալ հկ-ի կողմից մեղմ ասած բացասական վերաբերմունքի արժանացած  «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի նախագահ ՍԵՒԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ.

-Երեկ Կոնգրես Հյուրանոցում տեղի ունեցավ «Հասարակություն առանց բռնության» հկ-ի ժողովը՝ «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլան» ծրագրի վերաբերյալ: Թեպետ այն համարվում էր բաց, այդուհանդերձ շատ լրագրողների պարզապես արգելեցին ներս մտնել, պատճառաբանելով, որ նրանք չեն զանգահարել գրանցվելու համար: Կար պայմանավորվածություն,բայց շատերը գրանցվել էին,որպեսզի մասնակցեն, սակայն կազմակերպիչները ճանաչելով մեզ ՝ անուները ցուցակից հանել էին: Լրագրողներից ոմանք պնդում էին, որ իրենք նախօրոք գրանցվել էին, սկայն ինչ-ինչ պատճառներով նրանց անունները հեռացվել էր ցուցակից: Այդ կլոր սեղանին պետք է ներկայացվեր Գենդերային բաղադրիչի ներառումը Հասարակագիտություն առարկայի մեջ առաջարկությունների փաթեթը: Խառնաշփոթը սկսվեց այն ժամանակ, երբ մենք ցանկանում էինք ներս մտնել, իսկ մեզ չէին թողնում թե՛ կազմակերպիչները, թե՛ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները՝ պատճառաբանելով ուղղակի փակ է: Քննարկումը կայացավ, բայց կարելի է հաշվի առնել այն հանգամանքը, որ շատերը, ովքեր հրավիրված էին մասնակցելու այդ կլոր-սեղանին՝ մեզ տեսնելով այնտեղ՝ բոյոկտեցին և դուրս եկան:Ես ցավով պետք է նշել, որ թեպետ նրանք ներկայացնում են «Հասարակություն առանց բռնության» հկ-ն, միաժամանակ նրանք առաջինն էին, որ հրահրեցին Լրագրողներին և Հկ-ների անդամներին՝ չթողնելով մասնակցել ժողովին՝ հասկանալի պատճառներով: Պետք է պայքարն ավելի ուժեղացնել, ավելի միասնական լինել՝ նրանց և նրանց ծրագիրը տապալելու համար:Իրենց  ծրագրերը ակնհայտ վտանգ են ներկայցնում ողջ հայ մարդկությանը:Իմ մտահոգությունը մեր սերնդի ապագան է:Այսինքն` ստացվում է, որ չկարողանալով փաստարկներ ներկայացնել այն պնդումների դեմ, որ գենդերն անձի սոցիալական սեռն է, որը կարող է և տարբեր լինել նրա ֆիզիոլոգիական սեռից, և որ գենդերային բաղադրիչի ներդրումը մեր օրենսդրության մեջ միասեռականության և այլասերվածության այլ դրսևորումների անարգել քարոզչության հնարավորություն է ընձեռում, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն որոշել էր իր կլոր սեղանը փակ կազմակերպել, ընդ որում, փակ` նաև լրագրողների համար:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում